«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի որոշմանը` չմասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում:
«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակացելը, նա գիտի ինչ է ասում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: