Դեպրեսիա` միայն այն մտքից, որ ՍԴ-ն կարող է դեմ գնալ Փաշինյանին

 Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի դատական համակարգում հեղափոխություն սկսելու վերաբերյալ հայտնի ելույթից և դատարանները շրջափակելու ակցիայից հետո, դատավորների շրջանում իրարանցում է սկսվել: Դրա ուղղակի հետևանքներից մեկն էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականն էր:

Փաշինյանը խոսեց նաև դատավորների «վեթինգի» մասին` շեշտելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը: Դրա հիմնական իմաստը հետևյալն է` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Նան նաև հայտարարել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Փաշինյանը նաև պահանջ էր դրել` բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան:

Այս քայլերի իմաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, երկրում անկախ դատական համակարգ ձևավորելն է: Իրավաբանական հանրույթը, սակայն, միանգամից բացասական արձագանքեց այս ազդակներին: Մամուլում նաև հրապարակումներ եղան տարբեր դատավորների նկատմամբ սկսված ճնշումների մասին: Մասնավորապես նման հրապարակային հայտարարություն էր արել դատավոր Ազարյանը, ով Քոչարյանի գործով` հօգուտ նրա դատավճիռ էր կայացրել` սահմանադրական անձեռնմխելիության հոդվածով: Ընդհանրապես, դատական համակարգում կտրուկ մոտեցմամբ առաջնորդվելը հղի է երկիրը դատական կոլապսի առջև կանգնեցնելու վտանգավոր հեռանկարով: Դիցուք, եթե անսալով վարչապետի կոչին, բոլոր 240 դատավորները միաժամանակ հրաժարական տան, ի՞նչ վիճակում կհայտնվի պետությունը: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ճառը գրելիս այս մասին մտածե՞լ է: Հեռացող դատավորների փոխարեն` նոր կադրերի նշանակելը, փողոց կամ շենք ու մուտք փակել չէ, որ հաշված ժամերում հնարավոր լինի իրականացնել: Դատավորի համար մասնագիտական նորմեր և ընթացակարգեր են սահմանված, դատավորները որակավորման հատուկ քննություններ են հանձնում, որպեսզի իրավունք ունենան դատավոր աշխատել: Հայաստանում որակավորման այդ չափանիշների համապատասխանող մասնագետների շատ մեծ բանակ չկա:

Եվ ընդհանրապես, ազատ դատական համակարգի մասին ճառերը արժանահավատ չեն կարող համարավել, այն դեպքում, երբ գործադիր իշխանությունն ակնհայտ ջղաձգումների մեջ է հայտնվում որևէ դատավորի` իշխանության ցանկություններին չհամապատասխանող դատավճռի հրապարակումից հետո: Դա շատ հստակ երևաց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ժամանակ: Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանի վարույթ տեղափոխելուց հետո, ՍԴ-ի հանդեպ միանգամից սկսվեցին իշխանության անմիջական ներկայացուցիչների և նրանց հարող հանրային շրջանակների ճնշումները երկրի գլխավոր դատարանի և նրա նախագահի հանդեպ: Միայն այն մտիքց, որ ՍԴ-ն կարող է դեմ գնալ գործադիր իշխանությանը` որոշում կայացնելով հօգուտ Քոչարյանի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ընկել են դեպրեսիայի մեջ: Հեղափոխական իշխանություններն այս իմաստով բացարձակապես չեն տարբերվում նախկին կոռումպացված իշխանություններից: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր քաղաքական իշխանությունը կարծում է, որ ՍԴ-ն պարտավոր է լեգիտիմացնել իր բոլոր ցանկությունները` համապատասխան որոշումներով: Հետևաբար ի՞նչ տարբերություն սակայն, թե քաղաքական որ թիմի ցանկությունն է կատարում դատարանը և ինչ անկախ դատարանի մասին կարող է խոսք լինել նման պայմաններում:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3092 անգամ
Լրահոս
Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործի հետքերով Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ծնողներ ոտքի կանգնեք, "Լանզարոտի" կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները պետք է ամաչեն փողոց դուրս գալ․Չախալյան (video) Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված Նոր ապտակ Մոսկվայից Նիկոլին ասում են ընկեր, ոնց որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ ա արտահանվում երկրից, ասում ա, գիտեք, եթե թեկուզ արտահանվում ա, ապա պիտի նշեմ, որ 5 տարում բան չի փոխվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Ցավում եմ, որ հայկական ժամանակի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ Ասում ա Միքայել Մինասյանը պնդում է, որ դուք մաքսանենգ սիգարետի բիզնեսով եք զբաղվում, լսում ու պատասխանում ա՝ այ հեսա Միքայելի վրա գործ կհարուցվի ու էլ չի ասի Ավագանին ճիշտ էր. «Հլը ասա Այո... возьми մայո» Հերի՛ք է ֆռցնեք մեր ժողովրդին, Հայաստանի տնտեսությունը գլորվում է անդունդը. Մենուա Հարությունյան Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք. Վարազդատ Կարապետյան Գողացված մեքենայով վթարի էին ենթարկվել․ բացահայտում (տեսանյութ) Ես չգիտեմ՝ ինչպես կոչել վարչապետի այս «ստրատեգիան»՝ մանկամտությո՞ւն, ստոր շահարկո՞ւմ. քաղաքագետ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Աշոտյան Երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ Հեղափոխականի կտակարանից. դոկտոր Գեբելս-փորձով ապացուցված կանոններ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա․ Արման Թաթոյան Մինչեւ հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կհասնի՞ 500 000-ի ՄԻԵԴ որոշումը պետք է հիմք դառնա հայերի նկատմամբ առաջացած բացասական երևույթները արմատախիլ անելու համար․Արցախի ԱԳՆ Տիկին Արսինե Խանջյան, խոշոր խայտառակությունները դեռ առջևում են «Ձեզ կարելի է, մեզ չէ՞». վարչապետը՝ ԼՀԿ-ին Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով «Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է». Ավետիք Չալաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...