Արցախցի Միշան՝ «Голос. ДЕТИ 6»-ի հաղթող․ սկանդալային եզրափակչի հանգուցալուծումը

Երեկ ուշ երեկոյան ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ հատուկ թողարկման են հրավիրվել «Голос. ДЕТИ 6» մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցները և այն կտևի երկու ժամ:

Այսպիսով, աղմկոտ ու սկանդալային այս պատմության հանգուցալուծումը տրվեց ուղիղ եթերում, միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ։ «Голос․ ДЕТИ 6» հեռուստանախագծի հաղթողներ են հայտարարվել միանգամից 9 մասնակից, այսինքն բոլոր նրանք, ովքեր անցել էին նախագծի եզրափակիչ փուլ։ Իր խոսքում ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոոնստանտին Էռնստը նշեց, որ եզրափակչի արդյունքների շուրջ յուրաքանչյուրն իրավունք ուներ արձագանքել այնպես, ինչպես որ արձագանքել է, յուրաքանչյուրն իրավունք ուներ իրեն խաբված զգալ, և հավանաբար, շատ քչերն էին հավատում, որ հետաքննությունը ինչ-որ բան կփոխի։ Բայց հետաքննությունը ցույց է տվել, որ ներգործություն եղել է և խաբված են դուրս եկել բոլորը՝ հանդիսատեսը, Առաջին ալիքը, ստեղծագործական խումբը, ծնողներն ու որ ամենակարևորն է, երեխաները․

«Չեղարկելով քվեարկության արդյունքները, մենք ցանկացել ենք ասել յուրաքանչյուր մեծի՝ անգամ չփորձեք։ Եվ եկեք սիրենք մեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ մրցանակներով, թե առանց, հաղթող, թե պարտվող։ Ոչ մի մրցանակ չի կարող մեր երեխաներին ավելի արժեքավոր դարձնել։ Արժեքը նրա մեջ է, որ նրանք ուղղակի կան»։

Անցնելով արդյունքների ամփոփմանը, Էռնստը ասաց հետևյալը․ «Talpa ընկերության, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր ստեղծել են այս ձևաչափը, քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակներն ու հասկացել ենք, որ այս իրավիճակում մենք չենք կարող կրկնակի քվեարկություն կազմակերպել։ Եվ տուրք տալով «Голос» նախագծի ամենաուժեղ ֆինալներից մեկին, մենք հայտարարում ենք հաղթողին»։

Այս խոսքերից հետո Էռնստը հերթով սկսեց թվարկել եզրափակիչ անցած բոլոր 9-ը մասնակիցների անունները՝ նրանց հերթով բաժանելով հաղթողի գավաթը, որին արժանացան նաև մեր երկու տղաները՝ հայազգի Ռոբերտ Բագրատյանն ու փոքրիկ ղարաբաղցի Միքայել Գրիգորյանը։

Նախագծի կազմակերպիչների ու գլխավոր հովանավորի կողմից բոլոր երեխաներն արժանացան գլխավոր մրցանակին՝ ստանալով 1 000 000 ռուսական ռուբլի՝ յուրաքանչյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:

Մայիսի 16-ին ռուսական Առաջին ալիքը չեղարկել էր քվեարկության արդյունքները: Նման որոշումն ընդունվել էր կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների հիման վրա: Պարզվել էր, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:

Նյութի աղբյուրը՝ peoplemedia.am

դիտվել է 881 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am