«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս III

Նախորդ մասն՝ այստեղ

Քաղաքականությունը վերածվում է ռեալիթի շոուի

«Քարդաշյանների ընտանիքի» ռեալիթի շոուն ամենահաջողվածներից է, իսկ ամենահայտնի Քարդաշյանը՝ Քիմը, «Ֆորբս» ամսագրի կողմից ներառվել է աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ 100 մարդկանց շարքը։ Այս ընտանիքի ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ 21–ամյա Քայլի Ջենները, աշխարհի ամենաերիտասարդ մարդն է, որն այդ տարիքում իր առաջին միլիարդն է վաստակել՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Մարկ Ցուկերբերգից։

Քարդաշյանների հաջողության բանալին ռեալիթի շոուն է, Instagram-ը, facebook-ը, twitter–ը և դրանց հետ կապված նորաձևության ինդուստրիան։ Գաղտնիք չէ, որ Քարդաշյաններն իրենց կյանքը հանրային դարձնելով՝ իրականում այն նաև պլանավորում են, իսկ պրոդյուսերները գրում են նոր ամուսնությունների, ամուսնալուծությունների, սեռափոխությունների, ընտանեկան կոնֆլիկտների, անգամ երեխաների պլանավորման սցենարները։ Նրանք ապրում են ըստ սցենարի։ Երբեմն անհնար է իրական կյանքի և ներկայացման սահմանազատող գիծը գտնել, գուցե այդ սահմանը չկա էլ։ Մի խոսքով, դա կյանք է՝ ըստ սցենարի՝ տեսախցիկների առջև։

ԱՄՆ նախագահական ընտրություններում Քարդաշյանների նման անձանց հետ լուսանկարվելը կամ անգամ շփվելը թեկնածուների համար մեծ հաջողություն է. այդկերպ շահում են նրանց հետևորդների համակրանքը, իսկ ընտրությունների ժամանակ՝ նրանց ձայները։

 

Քաղաքականությունը նույնպես վերածվում է ռեալիթի շոուի. քաղաքական գործիչները նույնպես շոուի հերոսներ են, և այստեղ նույնպես դժվար է գտնել այն սահմանը, որը տարանջատում է իրական քաղաքականությունը և ներկայացումը, պետական շահը և նրանց անձնական շահը. պետք է անընդհատ նոր տեղեկություններ, սկանդալներ, կոնֆլիկտներ մտածել հանդիսատեսի ուշադրությունը պահելու համար։ Քաղաքական շոուն, ներկայացումները կանխորոշում են հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը։ Մարդկանց սելֆիներն ու լայվերն են հետաքրքրում, սպիտակների ու սևերի պայքարը, իսկ իրական կյանքում սելֆիների հետևանքով լուծվող և չլուծվող խնդիրների մասին կհիշեն «ճշմարտության պահին»։

Ժամանակակից հասարակություններն անվանում են տեղակատվական՝ ինֆորմացիոն հասարակություններ։ Ինֆորմացիան վերածվել է «սննդի», առանց որի կյանքը դառնում է անիմաստ։

The Show Must Go On

Ռեալիթի շոուները ջնջում են սահմանն իրականության և հնարվածի միջև։ Ինֆորմացիան, այդ թվում նաև՝ քաղաքական, զվարճանքի՝ մարդկանց զբաղեցնելու ժանրից է։ Հոլովակային, ոչ ամբողջական մտածողություն է ձևավորվում։ Սերիական հոլովակներ՝ սելֆիներ, լայվեր, կառավարության նիստեր. դրանք ինֆորմացիոն զվարճանքներ են, որտեղ ևս կա կոնֆլիկտ՝ հեղափոխություն և հակահեղափոխություն, թշնամի դատավորներ, հակահեղափոխական Արցախ, և բոլորին հետաքրքրում է, թե վերջում ով է հաղթելու։ Սակայն վերջում հաղթանակ չի կարող լինել, որովհետև հաղթանակի դեպքում շոուն վերջանում է, նրա հետ մեկտեղ՝ նաև քաղաքական կարիերան։ Շոուի իմաստը շարունակականության մեջ է։

Թրումենի շոուի սինդրոմը

Նման շոուների՝ զանգվածային տարածում գտնելուց հետո հոգեբանները նկատել են, որ և՛ մասնակիցների, և՛ հետևորդների մոտ հոգեբանական շեղումներ են առաջանում։

Ռեալիթի շոուները հաճախ հանդիսատեսի մոտ ագրեսիա են առաջացնում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաճանաչված մասնակիցները ամենաագրեսիվներն են։ Ագրեսիան ճանաչում է բերում և փառք։ Կարևորը նաև հաղթելն է։

Ամերիկյան հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանդիսատեսը սիրում է գործողություններ, որոնք դուրս են ընդունված բարոյական նորմերից. դա դիտելը հանդիսատեսին օգնում է ազատվել հանրային բարոյականության նորմերի կապանքներից, թեկուզ՝ որպես հանդիսատես։

Ռեալիթի շոուների մասնակիցներից շատերը դրանց ավարտից հետո հոգեբանական շեղումներով են վերադառնում սովորական կյանք, ինչպես «Թրումենի շոուն» հայտնի ֆիլմում, որը պատմում է մի սովորական մարդու մասին, որը վերջում հասկանում է, որ ինքը ռեալիթի շոուի մասնակից է, և իրեն հազարավոր մարդիկ են հետևում։

Հայաստանում հակահեղափոխության դավադրության մասին տարածվող լուրերը կաթվածահար են անում քաղաքական կյանքը։ Ցանկացած անձ իր շրջապատում հակահեղափոխականներ է որոնում՝ դրանով դառնալով շոուի մասնակից, միևնույն ժամանակ՝ գործող անձ։

Ամերիկացի հոգեբան Ջոէլ Գոլդը պատմում է մի աղջկա մասին, որն ինքնասպանության փորձ է անում, որպեսզի դադարեցնի ռեալիթի շոուին իր մասնակցությունը՝ համարելով, որ իր կյանքը իրականում ռեալիթի շոու է։ Մյուս «պացիենտը» գնացել էր Սպիտակ տուն՝ քաղաքացիական ապաստան խնդրելու համար, որպեսզի կարողանա ռեալիթի շոուից դուրս գա։

Նույն վիճակում են հաճախ հայտնվում ռեալիթի շոուի կանոններով շարժվող քաղաքական գործիչները, և նրանց մոտ նույնպես անձի երկատվածություն է ստեղծվում, որտեղ խառնվում են իրական և հանրությանը ներկայացվող կերպարները։ Այս սինդրոմը հաշվի առնելը հաճախ օգնում է հասկանալ նրանց քայլերի տրամաբանության կամ անտրամաբանության պատճառները։

Ստեփան Դանիելյան

դիտվել է 914 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am