Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ; Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը Երևան-Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 48 կմ հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ դեպի Գավառի ուղղությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է կանգնած, և ուղևորը օգնություն է ակնկալում քաղաքացիներից։ Վաշտի և դասակի հրամանատարները կանգնում են և տեսնելով, որ վարորդը գունատված է, ահազանգում են Գավառի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն Գավառի հիվանդանոցից ժամանած բժիշկների խումբը տեղում զննելով հիվանդին՝ հայտնում են, որ նրան պետք է շտապ վիրահատություն, քանի որ նրա կյանքը թելից է կախված, ու քանի որ շտապօգնության ավտոմեքենան չի կարող վիրավորին շտապ հասցնել հիվանդանոց, ճանապարհային ոստիկաններն իրենց ծառայողական ավտոմեքենայով բժշկի ուղեկցությամբ տեղափոխում են Գավառի բժշկական կենտրոն։ Արդեն տեղում բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը բժիշկների հետ միասին կարողանում են փրկել քաղաքացու կյանքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացու ինքնազգացության վատացման պատճառը եղել է վայրի մեղվի կողմից նրա պարանոցի հատվածում խայթելը, իսկ բժիշկներն էլ ասում էին, որ եթե հաշված րոպեների ընթացքում նրան չհասցնեին հիվանդանոց, հնարավոր է՝ կյանքը փրկել չհաջողվեր։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կատարվածի մասին վարորդի ընկերը, ով եղել է ավտոմեքենայում ու ականատես է եղել ոստիկանների ու բժիշկների պրոֆեսիոնալ գործողություններին, ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել։  

դիտվել է 5785 անգամ
Լրահոս
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am