Ալիեւի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը. Ստեփանակերտ

Իլհամ Ալիեւի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձը» հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը, որը նա օգտագործում էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարներում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունը։

«Անկախ ամեն ինչից, պետք է խոստովանել, որ Ալիեւը ազնիվ է իր խոսքերում եւ գործողություններում։ Նա չի թաքցնում Արցախը ոչնչացնելու մտադրությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր հայտարարում այս կամ այն ժողովրդին ոչնչացնելու մասին։ Նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը, նացիստական Գերմանիայի օրինակով, կստեղծի Արցախի տարածքում տասնյակ համակենտրոնացման ճամբարներ։ Ահա թե ինչի է ձգտում Ադրբեջանը, եթե հնարավորություն ստանա հարցը լուծել ուժով»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող մեղադրանքներին միջազգային հանրության հասցեին իբր երկակի չափորոշիչների մասին, Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը մինչեւ հիմա համարժեք գնահատական չի տվել Բավքում, Սումգաիթում, Կիրովաբադում հայերի կոտորածին։

«Դրա փոխարեն, Ադրբեջանում իրականացվում է մասշտաբային մարզական միջոցառում, որին հայերին թույլ չեն տալիս մասնակցել։ Գտնվեցին կարգին մարդիկ, ովքեր հրաժարվեցին գնալ Բաքու, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը լուռ է մնում Ադրբեջանի նացիստական հռետորաբանության հանդեպ։ Բայց չէ՞ որ երկրպագուների խտրականության եւ այն իրավիճակի լավագույն պատասխանը, երբ Հենրիխ Մխիթարյանն ստիպված էր հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, պետք է լիներ Բաքվի խաղը չեղարկելու որոշումը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am