Ծեծված մանուկների ճիչը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեպրեսիայի ու հիստերիայի մեջ է: Պուտինի չափալախից հետո Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահից նրանք հոգեխանգարմունք են ապրում, անկարողությունից ու անզորությունից դատական համակարգը հռչակել են իրենց թշնամի ու պատերազմ հայտարարել այդ իշխանությանը, խառնել թացը չորին, գրագետը անգրագետին, կոռումպացվածը արդար դատավորին ու իրենց կարճ խելքով վերլուծություններ, գնահատականներ են հնչեցնում, որպեսզի արդարացնեն Քոչարյանին ազատ արձակելու փաստը: Լակոտակրատիայի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով թեթեւամիտ կարծիքներ են հայտնում համակարգի մասին:

Ահավասիկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է փորձել իր կարճ խելքով հիմնավորել, թե ինչու պիտի դատական համակարգի առանցքային պաշտոնյաները պիտի հրաժարական տան:
<<Դատական համակարգն այսօր նախկին իշխանության վերջին հենակետն է, այդ համակարգը ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի նախկին իշխանությանը, և դրա գոյությունը ՀՀ-ում ական է Հայաստանի Հանրապետության, իշխանության, ժողովրդի և կայունության մեջ: Մենք հույս ունեինք, որ այն հեղափոխությունը, որ տեղի ունեցավ և ստեղծված մթնոլորտը բոլորի համար հասկանալի կդարձնի, որ ՀՀ-ում հին բարքերով, քաղաքական և սեփական դրդապատճառներով գործելն այլևս տեղ չունի, բայց, ցավոք, ականատես եղանք այնպիսի իրավիճակի, երբ դատական համակարգը որոշ ժամանակ սպասեց՝ նոր իշխանությունն իրեն հրամայական կուղարկի՞, թե՞ ոչ, և տեսնելով, որ հրամայականը չկա, այդ բացը սկսեց լրացնել նախորդ իշխանության պատվերներով և քաղաքական որոշումներով>>: Մասնավորապես նա շեշտել է  ԲԴԽ և  ՍԴ նախագահի  հրաժարականի հրամայականի մասին: Ավելի մանրացել  վերջինիս հարցում, ասելով, որ վերջինս ՀՀԿ-ի ներկայացուցիչ է եղել նախկինում, գրել է այսօրվա Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը եւ այդ մարդը վստահություն չի ներշնչում, որ կարող է արդար վճիռներ կայացնել:

Անշուշտ, այսպիսի մակերեսային, ծանծաղ մեկնաբանություն կարող են  տալ միայն Ալեն Սիմոնյանն ու իր ընկերները , որոնց  մտավոր պոտենցիալը  բոլորին է հայտնի: Սակայն եթե Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն այդքան վատն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից, այլ ճիշտ հակառակը հարմարավետ տեղավորվել է այնտեղ ու մի բան էլ արդարանում է դրանից հրաժարվելու մասին քննադատությունների պարագայում: Կարող էր փոխել նաեւ ընտրական օրենսգիրքը, բայց քայլ չարեց այդ ուղղությամբ եւ իր մեծածավալ իշխանությունը կերտեց հենց այդ օրենսգրքով: Իսկ ընդհանրապես Ալեն Սիմոնյանը ճիշտ կանի այդ վեթինգն իրականացնի նախ իր մերձավորների շրջանում, օրինակ ինչպես կարող է պետության անվտանգությունը վստահել Արթուր Վանեցյանին, որը նախկին իշխանության ժամանակ է հասել բարձր պաշտոնների ու համատեղությամբ Սիմոնյանի ընկերն է: Ինչպես կարող է Դավիթ Տոնոյանը պետության պաշտպանությունն իրականացնել, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակները , ինչպես կարող է ցածրորակ սերիալների հերոսը մայրաքաղաքի քաղաքապետ աշխատել, եւ վերջապես ինչպես կարող է Ալեն Սիմոնյանը զբաղեցնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, որի անցյալի ամենահիշարժան դրվագները շոուբիզնեսի ներկայացուցիչների կլիպներում   նկարվելն էր: Այս մարդկանց խելքը  հազիվ թե ավելին կտրեր,եւ այն էլ Պուտինի չափալախից հետո, ախր գյադաների իշխանությունում չկա՞ մեկը, որ կասի պաշտոնյաների հաջողության բանալին ոչ թե նրանց անցյալի հետ է կապված, այլ պրոֆեսիոնալիզմի:

Եթե չկա, ապա Ալեն Սիմոնյանը կարող է իր շեֆի շեֆին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հարցնի, թե ՍԴ նախագահը  ինչ չափի օգուտ է տվել այդ թիմին, ու իր պրոֆեսիանալիզմով որքան ծառայություն մատուցել:

Անի Սահակյան

դիտվել է 7999 անգամ
Լրահոս
Ինչ պայմաններում է ապրում Սեյրան Սարոյանը/տեսանյութ/ Իրանական պետությունը դողացնում է Հայաստան-Իրան հարաբերությունների վրա,դա մենք կարողանում՞մ ենք օգտագործել ի շահ մեզ.Վարդան Ոսկանյան Իրանցիները պայման են առաջ քաշում.Միացյալ նահանգները պետք է վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ,այլապես….Վարդան Ոսկանյան Ես խոստանում եմ դա չանել Գրենլանդիայում.Թրամփ Ամուլսարը դարձավ այն լակմուսի թուղթը,որը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի ազգադավ դեմքը.Աշոտ Գրիգորյան.video Փաշինյանը իրեն Չե Գևարա է զգում, սակայն ավելի շատ զուգահեռներ ունի Ներոնի ու Կալիգուլայի հետ Սեյրան Սարոյանը՝ Մանվելի, Նիկոլի և նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիայի մասին 2017 թիվ.ներկայիս նախարարը Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ Ամուլսարի շահագործման հարցով հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից .video Միանշանակ դեմ եմ հանքի շահագործմանը. ռեփեր Միշոն՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) Սկսվեց հրթիռների կիրառումը․ Պուտինի հակաքայլին սպասելիս ՀՅԴ -ն՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների վերաբերյալ Պուտին-Մակրոն թեթև փոխհրաձգություն Փաշինյանի «Լիսաբոնը» ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Նախարարը թաքցրե՞լ է անշարժ գույքը և դրանից ստացվող կողմնակի եկամուտը Մադուրոն ՝Վաշինգտոնի հետ շփումների մասին «Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները». Արմեն Դարբինյան Չինարին չի գնդակոծվի միայն այն դեպքում, եթե Օդունդաղ սարի բոլոր դիրքերը վերցրած լինենք. պահեստազորի գնդապետ.Tert.am Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել Ադրբեջանի արձագանքը կատարվածին, թե ոչ թե հայկական դիրքերի, այլ ադրբեջանական դիրքերի առաջխաղացում է եղել, բնական է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով պաշտպանը՝ դատարանին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Նիկոլ Փաշինյանը առավոտից 8 հատ ստատուս է գրել ֆեյսբուքում՝ ոչ մի բանի մասին, որից մեկը 1 ժամանոց անիմաստ live Քաղաքական գործիչներ, ովքեր ժողովրդի միջոցով իշխանության եկան ու Ամուլսարի հարցում դավաճանեցին նույն ժողովրդին Փաշինյանը բացել է ինտրիգը. ինչ ճշտումներ է անում ԱԱԾ-ն Լիդիանի դեմ բողոքների հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սիրով հրավիրում ենք Ձեզ օգոստոսի 21-ին, ժամը 10։30-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) միջազգային START- UP ծրագրի շնորհանդեսին միջոցառումը լուսաբանելու համար։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ +374 10 38 03 45 +374 93 70 82 60 +374 91 71 00 07 Oգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու ասուլիսը՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Զարկերակը՝ լեռներում» միջազգային բայքերական փառատոնին, որն անցկացվելու է օգոստոսի 23-26-ը՝ Կոտայքի մարզի Բուժական համայնքում: Բանախոսը կանդրադառնա նախատեսված միջազգային առաջին փառատոնի բացման, դրա ընթացքի, նպատակների, մասնակիցների մասին հարցերին: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է գալու շու... Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ: Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը: «Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի ... Օգոստոսի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։ Թեման՝ «1. Կառավարությունը արձագանքել է Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման և վերամշակման հայ գործարարի առաջարկին. օգոստոսի 14-ին Ռուբեն Մկրտչյանի կողմից հրավիրված ասուլիսի արդյունքները և հետագա անելիքները։ 2. Ընկերության իրավական խնդի... Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։ Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվա... Օգոստոսի 18-ին` ժամը 13:30-ին, Երևանի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման /խաղողօրհնեք/ տոնի առիթով հանդուսություն: Ավանդական, ազգագրական, ժողովրդական երգ ու պարի ներքո ժողովրդին կբաժանվի օրհնված խաղող: Հրավիրում ենք լուսաբանման: Օգոստոսի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝Արցախի ներքաղաքական վիճակը,տեղի ունեցող գործընթացները Արցախի շուրջ,ՀՀ-ում ընթացող դատական պրոցեսներ Օգոստոսի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝Օրգանների փոխպատվաստումը ՀՀ-ում որպես անվտանգության հարց.բացահայտումներ,փաստերի արձանագրում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։