«Я люблю тебя до слез». գաղտնի կադրեր Սերովի դստեր հարսանիքից/տեսանյութ/
«Пусть говорят»-ի հաղորդավար Դմիտրի Բորիսովը նախագծի վերջին թողարկումը նվիրել է հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սերովի դստերը՝ Միշելին, որը վերջերս ամուսնացել է։ Միշել Սերովայի ամուսնության մասին հանրությունն իմացել է սոցիալական ցանցերից. նա Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում հարսանեկան զգեստ էր կրում։ Մամուլը փորձում էր իմանալ՝ ով է նրա ամուսինը... «Пусть говорят»-ի թողարկումից հետո պարզ է դարձել, որ «Я люблю тебя до слез» երգի կատարողի փեսայի անունը Ռոման է։ Միշելի ամուսինը գործարար է։
Տեսանյութն՝այստեղ