Տեխասում վիթխարի պտտահողմ է մոլեգնել/տեսանյութ/
Ականատեսները նկարահանել են վիթխարի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում: Associated Press-ը գործակալությունը հայտնել է,որ ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում մրրկասյուները մոլեգնում են չորրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ տուժել են Օկլահոմայի եւ Միսուրիի նահանգների բնակիչները. Ջեֆերսոն սիթիում՝ Միսուրիի մայրաքաղաքում, առնվազն երեք մարդ է զոհվել:
Փոթորիկն ավտոմեքենաներ է ցաքուցրիվ արել հասարակական կայանատեղիներում եւ քանդել մի քանի տուն: