Ի՞նչ է Կրեմլին պետք Փաշինյանի իշխանությունից

Կառավարության նիստից հետո լրագրողներին ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշ ուշագրավ մտքեր է արտահայտել:

Պատասխանելով հարցին՝ վարչապետի ակնարկած դավադրությունն արտաքին ուժերի՞ կողմից է նախատեսվում, թե՞ ներքին, ԱԱԽ քարտուղարը պատասխանել է. «21-րդ դարում դավադրության ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետև դրանք որոշակի չափով փոխկապակցված են, կարելի է և՛ արտաքին դիտել, և՛ ներքին: Շատ հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն են ունենում, այդ առումով շատ բան ասելու անհրաժեշտություն չկա այս պահին, ինչ կարողացել ենք, ասել ենք»:

Հարցին՝ իսկ արդարացա՞ն ԱՄՆ այցից Ձեր սպասելիքները, Արմեն Գրիգորյանը, ընդհանուր առմամբ, այն դրական գնահատեց. Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել են հայ–ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ «Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ–ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես` ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։ Բացի այս` հնարավորություն է եղել հանդիպելու հայ համայնքի հետ, եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն է եղել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու: Արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- մանրամասնեց նա:

Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԼՂ հարցը չի քննարկվել, բայց Սպիտակ տանը ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և խաղաղությանն աջակցող երկրի:

«Հայ-ռուսական հարաբերություններում ես որևիցե խնդիր չեմ տեսնում»,-հավելել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա վստահեցրեց՝ իր մակարդակով ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատում են. «Ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ: 3 անգամ հանդիպել ենք, շուտով հունիսի 18-ին կհանդիպեմ Ռուսաստանում: Երևի նաև կլինի Պատրուշևի այցը Հայաստան, դա բանակցությունների փուլում է: Այս առումով որևիցե խնդիր չկա: Կարծում եմ՝ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է՝ իրականության հետ որևէ կապ չունեցող»:

Դատելով Արմեն Գրիգորյանի խոսքից՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևն առաջիկայում կարող է ժամանել Հայաստան: Այս այցը ուշագրավ կլինի աշխարհաքաղաքական նոր իրավիճակում՝ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին: Ռուսաստանը Ադրբեջանի, Իրանի հետ իր շահն ու խաղն է առաջ տանում:

Ի՞նչ է Մոսկվային պետք Հայաստանից, այն էլ այն դեպքում, երբ ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի հավաստմամբ՝ ԱՄՆ-ին Արցախն, ինչպես երևում է, առանձնապես չի էլ հետաքրքրում:

Թամար Բագրատունի

դիտվել է 4637 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am