«Միջազգային «փորձագետ» Ռուբեն Կարանզայի և անցումային արդարադատության հայրենի ջատագով արդարադատության նախարարի ու տեղակալի մասին»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային «փորձագետ» Ռուբեն Կարանզայի եւ անցումային արդարադատության հայրենի ջատագով արդարադատության նախարարի ու տեղակալի մասին.

Երեկ մեր հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր փաստեր, որոնք բարձրացնում էին հարցեր անցումային արդարադատության միջազգային փորձագետի անաչառության վերաբերյալ։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր այսօր խորհրդարանում մեր բարձրացրած հարցերը ուղղեցին փորձագետին։ ՈՒ թեեւ նախագահողի թեթեւ ձեռքով Ռուբեն Կարանզան ազատվեց ամենակարեւոր հարցերին պատասխանելու բեռից, սակայն նույնիսկ կիսատ-պռատ պատասխանները արդեն իսկ խոսուն են։ Եվ ուրեմն՝

• Փորձագետը առանց մի վայրկյան վարանելու կարող է պիտակել այս կամ այն պետություն ավտորիտար՝առանց ձեռքի տակ ունենալու հստակ չափանիշներ,

• Այդպես էլ չիմացանք Հայաստանի եւ օրինակ Քենիայի կամ Գանայի միջեւ կապը,

• Տվեք պարոն Կարանզային երկիր մոլորակի վրա ցանկացած պետություն եւ նա կհիմնավորի, որ այդ երկրում անհրաժեշտ է անցումային արդարադատություն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փորձագետի եւ անցումային արդարադատության վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին։

Հ.Գ. Պետք է արժանին մատուցել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Նրա բնավորության մաս կազմող խուսափողականությունը այսօր նրան փրկեց անցումային արդարադատություն պաշտպանող նախարարի խարանից, սակայն այդ խարանն ընդմիշտ կմնա հարցը զեկուցող արդարադատության նախարարի տեղակալի վրա։

Եթե ես կարող եմ հասկանալ հասուն տարիքի հասած վճարվող փորձագետի ավյունը, ապա ոչ մի կերպ չեմ հասկանա երիտասարդ եւ այս երկրում հետագայում եւս պրոֆեսիոնալ կարիերայի հավակնող երբեմնի խոստումնալից իրավաբանին։ Անկեղծորեն ափսոսում եմ, քանզի Ձեր պատասխանատվությունը թե ամենածանր է եւ թե այդպիսին է լինելու, որովհետեւ գեղեցիկ բառամթերքով, սահուն նախադասություններով, արտաքուստ պրոֆեսիոնալիզմ հիշեցնող ձեւակերպումներով եւ Ձեզ մշտապես բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկրի ապագայի համար անթույլատրելին։

Հիասթափությունս նաեւ այն է, որ բարեփոխումների փոխարեն փոխնախարարը առաջ էր մղում մի ինստիտուտ, որն ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն մեր երկրի քաղաքական, իրավական համակարգին, այլ տնտեսությանը, քանի որ այն բոլոր երկրներում, որտեղ իրականացվել է անցումային արդարադատություն կտրուկ նվազել են ներդրումները մի պարզ պատճառով. ներդրումները պահանջում են կայուն դատաիրավական համակարգ, ոչ թե վեթինգի վախով ապրող դատավորներ։

Հ.Գ. Կարծում եմ` հաջորդիվ նույն կերպ կարելի է հիմնավորել Հայաստանում ժառանգական միապետություն հաստատելու անհրաժեշտությունը եւ դրա գայթակղիչ լինելը»։

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am