Փաշինյանը հիստերիայի մեջ է, օգնություն է պետք

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նրան կալանքի տակ պահելու հարցը գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու խնդիր էր։ Փաշինյանը կյանքը կտար, միայն թե Քոչարյանը չհայտնվեր ազատության մեջ։ Փաշինյանի տեսակին փոքր ինչ ծանոթ մարդիկ կփաստեն, որ մանրախնդիր, ոչ ներողամիտ, դեսփոտ սույն անձնավորությունը վրեժխնդիր է լինելու Քոչարյանից։ Պաշտոնավարման մեկ տարին էլ նա երկիրը կառավարում է նույն փոքր մարդու մեծ կոմպլեքսներով՝ պետության ու պետականության շահը սեփականին ստորադասող, Արցախը հանուն անձնական ամբիցիաների խաղարկող, եւ մարդուց ու հումանիզմից հեռու քայլերով նա կյանքի է կոչում միայն անձնական, նեղ ընտանեկան, նեղ թիմային շահերը։

Սակայն ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես Փաշինյանն էր փափագում, եւ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, քանի որ մի կողմից նրա նկատմամբ գործն էր անհիմն, մյուս կողմից նա ուներ արտաքին աշխարհի՝ Ռուսաստանի պինդ աջակցությունը։ Իհարկե, Փաշինյանը տեւական ժամանակ դիմադրեց ճնշումներին՝ արհամարհելով, որ այդ ամենի համար կարող է հատուցել պետությունը, ՀՀ քաղաքացիները՝ գազի գնի հնարավոր բարձրացում, սահմանին իրավիճակի լարում եւ այլն, եւ այլն։ Փաշինյանի քաղաքական տհասությունը թույլ չտվեց ինքնուրույն հասկանալ, որ Հայաստանը միայնակ կղզի չէ ու չի կարող գոյատեւել առանց դաշնակիցների եւ այն էլ ռազմավարական։ Եւ ըստ էության այդ մասին նրան ստիպեցին հասկանալ, ինչի արդյունքն էլ եղավ Քոչարյանի ազատ արձակումը, որը մանիպուլացիաների մեծ վարպետ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից ներկայացվում է իբր հակահեղափոխական դատարանի որոշում ընդդեմ հեղափոխական իշխանության։ Դատական իշխանության նկատմամբ Փաշինյանի ճնշումները, դատարանները պաշարելու կոչերը , վեթինգի կիրառման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ են, քան վիրավոր գազանի մռնչոցներ։ Ավելի ճիշտ ծեծված ու նեղացած երեխայի փրփրաբերան լացուկոծ։ Նրա պահվածքից կարելի է գուշակել, որ ռուսաստանյան իշխանությունները Փաշինյանին անկյուն են քաշել ու մի լավ քոթակել,ավելին Պուտինն անձամբ է նրան «ծեփել» պատերին եւ դրանից հետո նրան այլ բան չի մնում քան ղժժալ, ճվալ, հիստերիայի մեջ ընկնել։ Թե որքան կձգվի Փաշինյանի նոպաները, դժվար է կանխատեսել, վտանգավորն այն է, որ այս ոչ ադեկվատ իրավիճակում իր կայացրած որոշումներն ու քայլերը կարող են ճակատագրական ելք ունենալ պետության, պատերազմական տարածքի համար, ու ինչ որ պահի սթափվելն ու կանգ առնելն էլ չի օգնի։ Չի բացառվում, որ Փաշինյանը փորձի նորից քայլեր ձեռնարկել Քոչարյանի հարցում, նրան հետ տանի բանտ, բայց ինչ որ պահից նրան կրկին հիշեցնելու են, որ զենքդ մենք ենք տալիս, սահմանը պահում, ԵԱՏՄ-ից ներկրվող մեր ապրանքները կարող են տեղ չհասնել, այսպես հազար ու մի հարց։
Իսկ մինչ կորոշի ինչ անել ու ինչպես անել, ծեծված երեխայի պես ձայնը գցել է գլուխը ու գոռգոռում է, թե հարայ, հասեք դատավորները հակահեղափոխական են, Քոչարյանի կալանքն էլ դրա համար է փոխվել։ Փաշինյանը այնքան է կտրվել իրականությունից, որ չի տեսնում՝ իր ղժղժոցներին հավատացող մի քանի տասնյակ մարդ է մնացել։

Անի Սահակյան

դիտվել է 10426 անգամ
Լրահոս
Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am