Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ. օմբուդսմեն
Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ ընթացող լսումներում։
Ըստ նրա` արդարադատության համակարգում արմատական լուրջ խնդիրների թվում են դատարանների հանդեպ անվստահությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, նիստերի ձգձգումը, քննության բանական ժամկետները չպահպանելը եւ այլն։