Վահրամ Կաժոյանը նշանակվել է
ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահրամ Կաժոյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ էր կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ներկայացնում ենք դեսպանի կենսագրական տվյալները.
Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 30, 1963թ․, ք․ Երևան
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, 1986թ․, Անգլերեն լեզու և գրականություն
Լիդսի համալսարան, Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, 1992թ․, Միջազգային հարաբերություններ
Աշխատանքային գործունեություն՝
1986-1991թթ. Թարգմանիչ, արտասահմանյան զբոսաշրջության պետական կոմիտե
1992թ. երրորդ քարտուղար, ԱԳՆ արարողակարգի վարչություն
1992թ. երրորդ քարտուղար, ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչություն
1993թ. երկրորդ քարտուղար, ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչություն
1994թ. երկրորդ քարտուղար, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն , Նյու Յորք
1996թ. առաջին քարտուղար, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն , Նյու Յորք
1997թ. ՄԱԿ-ի բաժնի պետ, ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչություն
1998թ. ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ
2001-2009թթ․ Հունաստանում ՀՀ դեսպան, 2007-2009թթ․ դուայեն
2002-2009թթ․ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան
2003-2009թթ․ Սլովենիայում, Ալբանիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2010թ-ից ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ
2010թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար,
2010թ-ից թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա։