Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով:

Ադրբեջանցի լրագրողը նշեց, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել: Նա նաև նշեց, որ 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ և տեսախցիկների առաջ ելույթ ունեցել ՝ հարցնելով, նման պայմաններում հնարավո՞ր է կողմերի միջև վստահություն ձևավորել: Ադրբեջանցի լրագրողը ցանկանում էր նաև երկրորդ հարցը հնչեցնել, սակայն նրա խոսափողն անջատեցին, իսկ մինչ այդ ֆորումի համակարգողը նրան հորդորեց ելույթ ունենալու փոխարեն հարց հնչեցնել:

Ի պատասխան Աննա Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում մանրամասների և քաղաքականության մեջ մտնել: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, իմ ուղերձը հղում եմ որպես կին և մայր: Ես ցանկանում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:

Այսպիսով` իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց, սկսենք մտածել այս հակամարտությունը բանակցությունների, ոչ թե պատերազմի միջոցով լուծելու մասին: Դուք գիտեք, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, և մենք կորցրեցին հարյուրավոր երիտասարդների երկու կողմերից: Իմ ուղերձն է՝ երբեք նույնը չկրկնել և սկսել մտածել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը շեշտեց, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել: «Եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները: Ես ցանկանում եմ կրկնել, որ իմ ուղերձն է՝ սկսել չատել միմյանց: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց դա անհնար չէ:

Ես կարծում եմ, որ եթե որպես սկիզբ մայրերը և կանայք կարողանան նույն ուղերձը տալ քաղաքական որոշում կայացնողներին, բանակցողներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգողներին՝ թույլ չտալ նոր պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով, մենք տեղ կհասնենք»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:

դիտվել է 7185 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am