Մարդիկ մինչև տուն են հասնում՝ աշխատավարձերը կրվում են. Փաշինյան
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունը հայտնեցին բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված: Նրանք նշեցին, որ ցանկանում են մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը խոսեն վարչապետի հետ:
Նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ այդ ոլորտում խնդիր կա. և այդ խնդիրների մասին մարդիկ իրեն են բողոքում
«Մարդիկ համատարած իմ առջև պահանջ են դրել, որ այսպես չի կարելի, աշխատավարձը ստանում են, մինչև տուն են հասնում՝ կրվում են»,- ասաց Փաշինյանը:
Դրան ի պատասխան՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք չե՞ն մտածել այն մարդկանց մասին, որոնք գրասենյակների փակման ժամանակ գործազուրկ են դառնալու: «Ուրիշ աշխատատեղ գտեք»,- արձագանքեց վարչապետը: Դրան էլ բողոքողներից մեկը պատասխանեց, «Ուրիշ աշխատատեղեր չեն առաջարկել»: