«Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի՛ արեք, ձեզ չեն ներելու». Գեղամ Մանուկյան
Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը երեկ հրավիրված հանրահավաքում հայտարարեց. «Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ որ Արցախում հեղափոխություն վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է: Մեր երկրում թշնամի չկա, եթե ունենք թշնամի, ապա սահմանից այն կողմ է: Եթե ուզում եք թշնամի փնտրել՝ ամբողջ Հայաստանով սփռված ազատամարտիկներին, ապրիլյան պատերազմի մասնակիցներին հարցրեք՝ ո՞վ է մեր թշնամին: Նրանք բոլորը կասեն՝ թշամին այնտեղ է, որի ղեկավարին բավականին բարեկիրթ գնահատական էիք տվել: Ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։ Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի’ արեք, ձեզ չեն ներելու»:
Գեղամ Մանուկյանը հայտարարեց նաև, որ այսօր իրենք իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս՝ ասելով, որ վտանգավոր ջրբաժանի վրա են, պետք է իրական գործ անեն։ Ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։