Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը՝ Ա.Սիրունյանը գործով նախաահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սեւերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, գրառումների բովանդակությունը եւս փոխվեց։ Նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ Ժամը 16.06 նա գրում է՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», եւ այլն: Ըստ «Փաստինֆո»-ի տվյալների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի կամ սուտ մատնության եւ խնդրել, որ անկողմնական մարմնի կողմից կատարվի քննություն։ 

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am