Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց

Երկու օր առաջ նախաձեռնած ՀՅԴ–ի՝ «Լրջացե՛ք» կոչի ներքո անցկացվող հրատապ հանրահավաքը մարդաշատ էր։ Մարդաշատությունն, իհարկե, հարաբերական հասկացություն է։ Տվյալ դեպքում հանրահավաքը մարդաշատ կարելի է համարել, քանզի մի քանի անգամ ավելի շատ մարդ էր եկել Ազատության հրապարակ, քան Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչով երկուշաբթի օրը հավաքվել էին դատարանների մոտ ամբողջ հանրապետության մասշտաբով։ Նիկոլի կոչով հավաքվել էին 1000–ից մի փոքր ավելի։ Իսկ հանրահավաքում այդ հազարը մի քանիսով բազմապատկած էր։

Դատելով ամենից՝ Փաշինյանին նյարդայնացրել էր ՀՅԴ–ի հանրահավաքը։ Պատահական չէ, որ սորոսամերձ և նիկոլամերձ լրատվամիջոցները այնպիսի ֆոտոներ էին տարածում հանրահավաքից, որ ցույց տային, թե իբր մի 100-200 մարդ էր եկել։ Եթե իշխանական քարոզչամեքենայի հույսը այդօրինակ էժանագին մանիպուլյացիաներն են, ապա դա նշանակում է, որ Փաշինյանն, իրոք, նյարդայնացած է։

Այն, ինչ անում են իշխանամերձ քարոզչագործիքները, համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք է։ Նախկինում էլ էին նման տեխնոլոգիաների դիմում, թե իբր շատ մարդ չկա հավաքված և այլն։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, Նիկոլն ամենալավը գիտի։ Այնպես որ կառավարության համար առաջին հրապարակային զանգը հնչեց։ Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս է անցել։

Փաշինյանի վարկանիշը ոչ թե անկում է ապրում, այլ գահավիժում է, ինչը բնական է։ Արհեստական ու շատ արագ վերելքը նույնանման վայրէջք է ապահովում։

Ինչ մնում է հանրահավաքին, ապա այն նախևառաջ կոտրեց տարածված կարծրատիպը, թե իբր միայն Նիկոլը կարող է ժողովուրդ հավաքել ու ժողովրդի անունից խոսել։ Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։ Ինչքան Նիկոլը շատ սխալներ թույլ տա, այնքան այլընտրանքային փողոցն ու լսարանը մեծանալու են։

ՀՅԴ–ի հանրահավաքին եկողները բազմաշերտ էին։ Սա այն դեպքն էր, երբ կարևոր էր ոչ թե հանրահավաքում հնչած ելույթների բովանդակությունը, այլ մարդաշատ հանրահավաքի կայացման փաստը, քանզի այն զրկում է Փաշինյանին բոլորի ու ամենքի անունից խոսելու հնարավորությունից։

Մարդաշատությունը ներկայիս քաղաքական «բրենդն» է, որից զրկված է Փաշինյանը։ Նա հիմա եթե ուզի էլ, անգամ վարչական լծակներով չի կարող ստանալ Հանրապետության հրապարակի այն պատկերը, որը կար նախորդ տարի։ «Ժողովրդի» վարչապետը դա գիտի կամ զգում է, դրա համար էլ ընկած է սրճարանները, բայց արդեն իր հետ գլխապատառ սելֆի անողների բանակներ չկան։ Մնացել են ինքն ու «ախռանան»։ Վերջինս, ըստ ամենայնի, օրերն է հաշվում, թե երբ պետք է ազատվի այդ էքսցենտրիկ անձնավորության քմահաճույքները կատարելուց։

7or.am

Հ.Գ.։ ՀՅԴ–ն դեղին քարտ ցույց տվեց կառավարությանը։ Դեղին քարտի գաղափարը վատը չէ։ Հատկապես երբ դա հնչեցվում է կարմիր դրոշով ուժի կողմից։

դիտվել է 1335 անգամ
Լրահոս
Փորձություն` Նիկոլ Փաշինյանի համար Արցախով մենք պաշտպանում ենք Զանգեզուրն ու Հայաստանը .Հրանտ Բագրատյան.video Փաշինյանը ամեն մեկի հետ նստում հոնգուր-հոնգուր լացում է .Հրանտ Բագրատյան Որտեղ է Սաշիկ Սարգսյանի 18 միլիոնը,փնտրել եմ և չեմ գտել.Հրանտ Բագրատյան Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության կանչե՞լ է Վլադիմիր Պուտինին.Ալեն Սիմոնյանը չի հերքում.video Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել.Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը Որտեղ են դավադիրները,Փաշինյանի թիմում,թե՞.. .Ալեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է հայտնում Արցախի պատասխան զորավարժությունները. Բաքվում նյարդային են Ջահելներն՝ ընդդեմ Պուտինի Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը Ինչպես է Սաակաշվիլին վազվզում շատրվանների միջով. Տեսանյութ «Ալիևները մեծ խնդիրների մեջ ընկան՝ Մխիթարյանի պատճառով» «Փաշինյանն իր քաղաքական գործընկերների և ընկերների ձեռքում հայտնվել է պատանդի կարգավիճակում». Արթուր Ղազինյան Համացանցում հայտնվել է Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը (տեսանյութ) Այ ծախված, այ տականք, այ քյաչալ, այ.... Վաշինգտոնում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ Նրանք շատ խիստ կպատժվեն. Տոնոյան Hjam.am կայքի խմբագրին շորթման կասկածանքով տարել են ոստիկանություն Ո՞վ է գողացել պատգամավորի մեքենայի կողային հայելին (լուսանկար) Վահե Տեր-Մինասյանին պատժել են. որն է պատճառը. տեսանյութ Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում.... Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար ՔԿ-ն կգործադրի բոլոր ջանքերը. Փաշինյան Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի. Շարմազանով Որո՞նք են արդարադատության նախարարության առաջնահերթություններն՝ ըստ նորանշանակ նախարարի Սա նշանակում է, որ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 20-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Թեմա՝ձկան և խեցգետնի պաշար,Սևանա լճի պաշտպանվածությունն ու վիճակը,ինչ վտանգներ կան Հունիսի 20-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը,ինչ կտա բանակցային գործընթացին, ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:Ներկա դատավարություններ,ինչ սպասելիքներ կան Հունիսի 20-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս՝ «Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստման խնդիրներն ու տուրիզմի զարգացման ուղիները» թեմայով:Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եվգենի Տրոֆիմովը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանը։ Հունիսի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը: Թեման՝ «ՀՀ-ում մեծացել է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Ինչպե՞ս չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ: Վերահսկվող կանխարգելիչ այրումների իրականացումը»: «ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍՈՒՑԻՉ»-1 ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Ամենայն հավանականությամբ կլինի հունիսի 20-ին, ժամը 3-ին, ԵՊՀ-ի Ֆիզֆակի 2-րդ հարկի Կոնֆերեց-դահլիճում: Հունիսի 15-ին կարվի ժողովի օր ու ժամվա վերջին հայտարարությունը` «Միջոցառման» (Event-ի տեսքով): Որոշել ենք, որ գիտաժողովի բացվելուց հետո ուսուցիչ Գաբրիելյան Հասմիկը կխոսի «Սովորող ուսուցիչ» խմբի անցած գործունեությունից ու ձեր տպավորություններից ու ցանկություններից, հետո ուսուցիչ Մերուժան Հարությունյանը կխոսի մեր դպրոցի ու մեր ուսուցիչների ցավերից, իսկ Գագիկ Աղեկ... Հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը. կներկայացվեն Ուլան-Բատոր այցի արդյունքները: Վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 14։00-ին տեղի է ունենալու Հանրային խորհրդի ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ ((հասցե՝ Բուզանդի 3, 2-րդ հարկ)։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում է Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացմանը։ Նիստը վարելու է ՀԽ ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։ Հարցի քննարկմանը մասնակցելու են նաև ՀՀ ՏԿԶ... ՀՈՒՆԻՍԻ 20-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի քաղաքային խորհրդի անդամ, հայ համայնքի նախագահ, նկարիչ Գագիկ Պարսամյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակում Հայաստանում անցկացվում է արվեստի փառատոն. Հայաստանում են 10-ից ավելի նկարիչներ տարբեր երկրներից: Առաջիկայում Լեհաստանում, Հայաստանում նախատեսված միջոցառումներից են նաև գրքի շնորհանդեսը, «Հայաստա... Հունիսի 20-ին, ժամը 11:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Փախստականների համաշխարհային օր. հետհեղափոխական Հայաստանում որքանո՞վ են լսելի փախստականների խնդիրները» թեմայով։ Բանախոսներն են` Նելլի Դավթյան` ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Տաթևիկ Բադալյան` ՄԱԿ ՓԳՀ Մերի Դավթյան` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Արսեն Հակոբյան` Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտ, «ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ, ԹԵ՞ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ» ուսումնասիրության հեղինա... Հունիսի 20-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գրագողություն. ինչպես հայտնաբերել և կանխել» թեմայով: Քննարկմանն անդրադարձ է կատարվելու ակադեմիական միջավայրում գրագողության հետ կապված արմատացած խնդիրներին, այդ խնդիրների հաղթահարման ռազմավարությանն ու հնարավոր լուծումներին։ Բանախոսներն են՝ Սմբատ Գոգյան՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Աննա Գևորգյան՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Անի Կոջոյան՝ Բաց-Հասարակության հ...