Հասունացած սկանդալ .Քամի ցանողը փոթորիկ է հնձում

 Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության օրը, թավշյա հեղափոխության բումերանգն էր: Ռեկտորի ընտրության արդյունքից դժգոհ մի խումբ ուսանողներ, ընտրությունից հետո տևական ժամանակ փակել էին ինստիտուի դռները և թույլ չէին տալիս շենքում գտնվող կառավարման խորհիդի անդամներին և լրագրողներին դուրս գալ: Պատանդի կարվաիճակում էր հայտնվել կառավարման ողջ խորհուրդը` խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը, անդամներ` ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նարիրի Հարությունյանը և այլոք: Ընտրության ընթացքում օրենքի խախտում տեղի չէր ունեցել, Լիլիթ Արզումանյանն ընտրվել էր օրենքի տառին համապատասխան` ձայների մեծամասնությամբ, սակայն ուսանողները պնդում էին, որ փաստացի մրցույթ չի եղել, քանի որ չի եղել այլընտրանք: Լիլիթ Արզումանյանն էլ հայտարարել էր, որ ուսանողների բողոքը կազմակերպված է Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ:

Սուքիասյանը հայտնել էր, որ չի հասցրել դիմել մրցույթին, քանի որ դոցենտի կոչում չուներ և օրերս է այն ստացել։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս երկու թեկնածուները` բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, չունեին ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչում (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), ուստի նրանց թեկնածությունը չէր քննարկվել:

Ուսանողների պահանջը մեկն էր. ռեկտորի միակ թեկնածու և մրցույթում հաղթող ճանաչված Լիլիթ Արզումանյանը պետք է հրաժարական տա, որպեսզի նոր մրցույթ արվի, որին նաև այլ թեկնածու կմասնակցի: Նրանք պահանջել են հանդիպում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս խոստացել է նրանց ընդունել:
Պետք է խոստովանել, որ պատանդառված խորհրդի անդամները, որոնց մեջ նաև պատկառելի մտավորականներ կան, իսկապես  շատ վատ վիճակում էին: Նրանք հայտնվել էին ուսանողական ամբոխի ճնշման թիրախում: Նրանց, ըստ էության պարտադրվում էր հրաժարվել իրենց կայացրած որոշումից, այն դեպքում, երբ խորհրդի անդամի իրավունքն է` ինքնուրույն որոշել` ում ընտրել ռեկտոր:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմում ընդգրկված մտավորականները, հիմնականում, հեղափոխությանը հարող և Փաշինյանի քայլերը ողջունող մարդիկ են: Անցյալ տարի, երբ ԵՊՀ ռեստարտ ուսանողական շարժման ակտիվիստները փակել էին մայր բուհի արդեն նախկին ռեկտոր, ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանի կաբինետի դուռը և պահանջում էին նրա հրաժարականը, այս մտավորականներից որևէ մեկը չհայտարարեց, որ տեղի է ունենում անթույլատրելի խայտառակություն: Այն ժամանակ ոչ ոք չէր ուզում հեղափոխական ջահելներին կարգի հրավիրել և ասել` թույլ տվեք ռեկտորը մտնի աշխատասենյակ: Հակառակը, հեղափոխական իշխանավորներին հաճոյանալու համար, որոշներն անգամ անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե Արամ Սիմոնյանը պետք է սուս ու փուս հեռանա:
Հիմա, երբ ուսանողները մուտքի և ելքի դռները փակել են իրենց դիմաց` մարդիկ վիրավորվել են ևգտնում են, որ նման վարքագիծն անթույլատրելի է ակադեմիական միջավայրում: Ռուբեն Բաբայանը վիրավորանքից անգամ հրաժարական տվեց ամբիոնի վարիչի պաշտոնից: Ժողովրդական խոսքն ասում է` քամի ցանողը փոթորիկ է հնձում: Այնպես որ` ճաշակեք պարոնայք: Եվ հանկարծ չասեք, թե ՀՀԿ-ական ուսխորհուրդը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դավեր է նյութում` ՀՀԿ-ական դասախոսի` նախկին փոխքաղաքապետի գլխավրությամբ: Եթե անգամ կա նման բան, իմացեք, որ ցանկացած ուսանող ունի ձայնի իրավունք, ինչպես նաև ձեր դեմ ձեր իսկ մեթոդներով պայքարելու խելամտություն: Ի միջի այլոց, եթե բուհերում դեռ կան ՀՀԿ-ական ուսխորհուրդներ, կնշանակի` բոլոր ուսանողները չէ, որ մոլի հեղափոխական են: 

Հ. Գ. Իսկ իրականում տեղի ունեցածը խայտառակություն է, որի դեմը պետք է օր առաջ առնել և թույլ չտալ, որ փողոցային բարքերը, ակադեմիական նորմ դառնալու հավակնությամբ` մտնեն բուհեր:


Հայկ Դավթյան

 

 

 

 

դիտվել է 4645 անգամ
Լրահոս
Լայնամասշտաբ զորավարժություններ. Պատերազմի ու դիմակայության արանքում Ռուսաստան-Բելառուս միություն՝ հանուն Պուտինի ապագայի. Բատկան ժամանակին հեգնում էր Մի լուսանկարի պատմություն.Քոչարյանի հետ նկարի պատճառո՞վ են Անդորրայի հյուպատոսին ազատել աշխատանքից (video) Ես Գարեգին Չուգասզյանին ու Սեֆիլյանին բանտում եմ նաև այցելել,հիմա ի՞նչ՝ իրենց տեսնեմ,պետք է ճամփես փոխե՞մ.Նիկոլ Փաշինյան(video) Կա՞ Սերժ Սարգսյանին կալանավորելու քաղաքական որոշում. Նիկոլ Փաշինյան (video) Դե մի բան էլ «Զիգզագ»-ի մասին ասա', պարո'ն վարչապետ Ի՞նչ սև կատու անցավ Փաշինյանի ու Վանեցյանի միջով (video) Սերժ Սարգսյանի երկու եղբայրները,եղբորորդիներն անցնում են քրեական գործով, էլ ի՞նչ եք ուզում. Նիկոլ Փաշինյան (video) Նիկոլ Փաշինյանն աշխատում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության 6 մլրդ-ի ժառանգությունը նախկիններից. նոր փաստ Հաջորդը Դավիթ Տոնոյանն է.ով կփոխարինի նրան Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ ...Փաշինյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել «Փաշինյանին «անսպասելի» օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստան»-ը». Ս. Դանիելյան «Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն։ Իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան «Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել» «Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ լուրջ քաղաքական հայտ էր». Գառնիկ Իսագուլյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»: Օգոստոսի 17-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «1000 տարվագյուղամեջ» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ ԿարինեՓանոսյանի, կազմակերպիչ Լիլիթ Գրիգորյանի ևԶբոսաշրջության կոնիտեի զբոսաշրջանային արդյունքիզարգաման փորձագետ Անահիտ Ոսկանյաի ասուլիսը: Թեմա`1000 տարվա գյուղամեջ՝ գյուղական կենցաղի, արհեստների ուարվեստի փառատոն, որն ... Օգոստոսի 17-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա Բյուրականիաստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի ասուլիսը:Թեմա` Սեպտեմբերի 18-ին աշխարհն ու Հայաստանը նշում ենԱստղագիտության օրը: Ոլորտի ձեռքբերումները, միջազգայինկապերը, բացթողումներն ու անելիքները մասնագետիներկայացմամբ: Սեպտեմբերի 17-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԹԵՄԱ՝ ափոփ դիտարկումներ ներքաղաքական-ներհասարակական իրողությունների շուրջ՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ: Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության «Էներգակարգաբերում» մասնաճյուղում (հասցե՝ ք. Երևան, Այգեձորի 67) տեղի կունենա Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը:Բացմանը կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ Սեպտեմբերի 17 -ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ԱԱԾ պետի հրաժարականը. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը: Թեման՝ Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Արդեն 20 տարի Հայաստանը օզոնային շերտի վերականգնման ճանապարհին: Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»: Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Արմեն Վարդանյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին, մասնավորապես թե Ամուլսարի հարցն ու դրա լուծումն ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ իշխանության համար: Սեպտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի նուն օրը Ադրբեջանում մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունների մասին, կանդրադառնա Արցախա-ադրբեջանական սահմանին մոտ կրառվող օդուժին եւ 10.000 զինծառայողի ներգրավվածությանը: