Իմ Քայլը նոր ապտակ կհասցնի Արմեն Սարգսյանին
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը երեկ հանդիպել է Իմ Քայլը խմբակցության պատգամավորներին։
Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին:Բայց մեր տեղեկություններով՝ Իմ Քայլը կրկին կբոյկոտի նախագահի թեկնածուին, որպեսզի Արմեն Սարգսյանը վերջապես առաջադրի իշխանության ասեղը թելով Վահե Գրիգորյանին:
Մեկ ամիս առաջ Իմ Քայլը չընտրեց նաեւ Գոռ Հովհաննիսյանին։