Պուտինը պետք է անի առաջին քայլը. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն չի ունենա, այլ միայն կհիշեցնի նրան, որ վերջինս խախտել է իր բոլոր պարտավորությունները. հայտնում է 1tv.ge-ն:
Լրագրողի հարցին` ինչ կասեր նա Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Նա պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տեսակի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում: Ես երկխոսություն չեմ ունենա Պուտինի հետ»,- ասել է Զուրաբիշվիլին: