Մեծագույն ցավ է երբ ազգի առաջնորդներ չեն գիտակցում իրենց մեծացնողներին, ու «ամոթ են» զգում իրենց հայրերի վարքերով և սուրբերով

2007թ. վերջին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խախտեց տասնամյա քար լռությունը`«ավազակապետությունը» կազմալուծել-կազմաքանդելու հայտ ներկայացրեց եւ «մեծ ասուլիս» արեց` ծանուցելու, որ գալիս է` հողին հավասարեցնելու իր «բացակայության» ընթացքում Հայաստանում հաստատված «մոնղոլ-թաթարական ռեժիմը», լրագրողներից մեկը փորձառու խառնակչին հարց տվեց՝ 10 տարի առաջ ասում էիք` Սերգո ջան, քանի Ղարաբաղը չենք տվել, լավ չես ապրելու, հիմա՞ էլ եք այդ կարծիքին։

«Եթե հիշեի` ինչ եմ ասել 10 տարի առաջ, քաղաքականությամբ չէի զբաղվի»,-անվրդով ասաց «հողեր գրաված» նախագահը։ Հետո «օրվա կուրսին» համապատասխան`ձեռնոցի պես, փոխեց իր «սկզբունքային դիրքորոշումը» մեզ (բայց հաստա՛տ ոչ իր ու իր ֆանատների) համար կենսական այդ հարցի վերաբերյալ՝ «ոչ մի թիզ»-ից մինչեւ «բա հո Հայաստանը փուռը չե՞նք տալու Ղարաբաղի համար»։ Վերջում վերադարձավ նրան, ինչից սկսել էր, ինչի պատճառով հրաժարական էր տվել` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Այդ «հաղթողական» դիրքերից մասնակցեց 2012թ. ընտրություններին եւ ջախջախիչ պարտություն կրեց` ընդամենը 1,5 տոկոս ձայն ստացավ...

Հիմա, երբ Փաշինյանին հիշեցնում են, թե ինչ է ասել մի տարի, 6 ամիս, 4 ամիս, երկու ամիս առաջ, այսօ՛ր ինչ է ասում ու անում, ակամա հիշում ես Լեոնարդո Դա Վինչիի թեւավոր արտահայտությունը՝ վա՛տ է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին։

Եթե հիշեր` ինչ է ասել 2018-ի ապրիլին, մայիսին, հունիսին, օգոստոսին, դեկտեմբերին, երեք ամիս, երկու ամիս, նույնիսկ երկու շաբաթ առաջ, ձեռաց հրաժարական կտար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am