Ոստիկանության գաղտինքը
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով օրեր առաջ ոստիկանության կողմից Երևանում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտեմեքենան զննում իրականացնելու նպատակով կանգնեցնելու դեպքին, նշել է, որ նրա հետ կապված իրենք ոչ մի խնդիր չունեն:
«Մենք չենք դիտարկել այդ իրականացվող միջոցառումը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը։ Նա մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չնախատեսված»,- ասել է ոստիկանապետը` չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
Ինչպես փաստել է` դա կմնա ոստիկանության գաղտնիքը, քանի որ այն օպերատիվ տեղեկություն է, որն ինքը իրավունք ունի չհրապարակել։