Համարում եմ, որ դա ինքնաբուխ, շտապ հավաք էր
Համարում եմ, որ ինքնաբուխ հավաք էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոտիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու դեպքին։
Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպե՞ս էր ակցիան ինքնաբուխ, եթե ՀՀ վարչապետն էր հորդորել քաղաքացիներին նման քայլի դիմել, Օսիպյանը նշեց, որ այն տեղավորվում է հավաքների ազատության մասին ընդհանուր դրույթներում։
«Ես համարում եմ, որ դա ինքնաբուխ, շտապ հավաք էր, այնպես չի, որ ոստիկանությունն այնտեղ ընդամենը ներկա է գտնվել, մենք ունենք տարբեր տեսանյութեր, որտեղ ոստիկանության աշխատակիցները ակցիա անող քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Ուղղակի, զերծ մնալով հետագա քաշքշուկից, բախումներից, ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որպեսզի բացատրական աշխատանքներով փորձենք»,-ասաց Վալերի Օսիպյանը։