35 մլն դոլար հատկացնում ենք եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք հայտնվում ․ վարչապետ

 «Որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը՝ չի համապատասխանում: Ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել, ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել․

35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը եւ ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողանալո՞ւ ենք այդ գումարը ծախսել եւ ունենալ ճանապարհ, ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում «սեւ ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-կառավարության այսօրվա նիստում,խոսելով ճանապարհաշինարարության մասին ,նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Ինչ վերաբերում է   մեկնաբանությանը, որ խիստ չափանիշներ են դրել եւ պահանջներին պետք է համապատասխանեն, վարչապետն արձագանքեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ․

«Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը։ Նախագիծը հետ ուղարկելիս ոչ թե ավելի է բարելավվում, այլ պարզապես մտածում են՝ ինչպես ներկայացնեն, որ անցնի»:

Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ իրենք հստակ մեսիջները հղում են, ըստ իրեն՝ կհասկանան: Վարչապետը հիշեց «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը․

«Գալիս եմ այն եզրակացության, որ այդ սկետչին պետք է կարգավիճակ տալ, որ վերջում ասում է՝ շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում: Սա լուրջ համակարգային պրոբլեմ է, մշակութային մակարդակի պրոբլեմ է: Երբ մեկի նախագիծը մերժում ես, մտածում է՝ տենաս ինչի չունի այս նախարարը ինձ հետ, ինչի չի ուզում իրար հետ լավ լինենք, սակայն չի մտածում, որ խաբեություն չկա, պարզապես նախագիծը իրոք անորակ է»,- ասաց վարչապետը:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am