«Amnesty International»-ը հայտարարություն է տարածել՝ պաշտպանելով Հենրիխ Մխիթարյանին
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՈՒԵՖԱ-ի լիգայի եզրափակիչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ընկերության տնօրեն Քեյթ Ալլենի հայտարարության մեջ նշվում, է, որ կազմակերպությունն ուժեղացնում է ճնշումն ՈւԵՖԱ-ի վրա և կարծում է, որ չպետք է Ադրբեջանին թույլ տալ սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սարսափելի հեղինակությունը:
Հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանում դաժան ձևով ոտնահարվում են մարդու իրավուքնները, հարձակումների են ենթարկվում լրագրողները, բլոգերները, իրավապաշտպանները, երկրում սովորական երևույթ են անարդար դատական գործընթացներ, և Բաքուն շատ հաճախ սպորտն օգտագործում է, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի խախտումներից, ինչի վառ օրինակն է կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչն ու Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կազմակերպությունը կարծում է, որ ֆուտբոլի երկրպագուները, ՈւԵՖԱ-ի աշխատակիցները և ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է աջակցեն, որպեսզի Ադրբեջանում դադարեն հետապնդել մարդկանց, ովքեր դարձել են գործող նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության զոհերը