Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց. Նիկոլ Փաշինյան
«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց... էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», - կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանըանդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։
«Երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ մենք ասֆալտը կանենք: Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցը, որպեսզի արագանա պրոցեսը», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը որն է։
«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», - կատակեց Նիկոլ Փաշինյանը։