Փոփոխություն դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել հանրակրթական դպրոցների տնօրենների մրցութային կարգում: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի նախագիծն հրապարակվել է e-draft.am տեղեկատվական հարթակում:
Նախագծով առաջարկվում է հետևյալը. տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում` կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը ըստ ենթակայության նշանակում է տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:
Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Փոփոխություն է առաջարկվում հայտարարության հրապարակման և հայտերի ընդունման ժամկետնրում. խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն կամ մամուլ) յոթօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:
Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացնում է հրապարակման նաև azdarar.am կայքում, ԿԳ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 աշխատանքային օր առաջ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:
Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամի կողմից:Նշենք, որ այստեղ կատարվել է ժամկետների փոփոխություն` մասնավորապես հայտաարության հրապարակման համար և գործերի ընդունման համար գործող կարգում սահմանված էր համապատասխանաբար 5 և 30 օր: Այժմ սահմանվում է 7 և 15 օր:
Հիմնական նորություններից մեկն էլ այն է, որ հավակնորդը հաստատության զարգացման ծրագիրը (այդ թվում էլեկտրոնային տարբերակով) 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի անդամներին:
Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար:
Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի մասնակցությամբ: Բոլոր հավակնորդների ծրագրերը ներկայացվում են նույն օրը:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին քննարկում, ոչ ավել, քան 20 րոպե տևողությամբ:
Հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Նորություն է նաև դպրոցական և մանկավարժական համայանքների մասնակցության ձեևաչափը: Ըստ այդմ` քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, որի ձևը (փակ կամ բաց) որոշում են համապատասխան խորհուրդներում: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրը արձանագրվում են և փակ քվեարկության դեպքում քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում:Մանկավարժական և ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը համարվում է համապատասխան խորհրդի թեկնածուն:
Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս հավասար ձայների դեպքում հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներն երկուսն են և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:
Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված:
Տնօրենի մցույթն անցկացնում է խորհուրդը` կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:ԿԳՆ ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է` պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 7-ը:
Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե՝ խորհրդի նիստն իրավազոր չէ, կամ ԿԳՆ ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Մրցույթի արդյունքները անվավեր են ճանաչվում երկու դեպքում` 1.դատական կարգով, 2. ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի օրինականության վերաբերյալ գրավոր բողոքի և նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով: Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև օպերատոր):Դիտորդները չեն միջամտում մրցույթին, պահպանում են չեզքություն:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 78934 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am