Փոփոխություն դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել հանրակրթական դպրոցների տնօրենների մրցութային կարգում: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի նախագիծն հրապարակվել է e-draft.am տեղեկատվական հարթակում:
Նախագծով առաջարկվում է հետևյալը. տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում` կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը ըստ ենթակայության նշանակում է տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:
Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Փոփոխություն է առաջարկվում հայտարարության հրապարակման և հայտերի ընդունման ժամկետնրում. խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն կամ մամուլ) յոթօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:
Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացնում է հրապարակման նաև azdarar.am կայքում, ԿԳ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 աշխատանքային օր առաջ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:
Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամի կողմից:Նշենք, որ այստեղ կատարվել է ժամկետների փոփոխություն` մասնավորապես հայտաարության հրապարակման համար և գործերի ընդունման համար գործող կարգում սահմանված էր համապատասխանաբար 5 և 30 օր: Այժմ սահմանվում է 7 և 15 օր:
Հիմնական նորություններից մեկն էլ այն է, որ հավակնորդը հաստատության զարգացման ծրագիրը (այդ թվում էլեկտրոնային տարբերակով) 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի անդամներին:
Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար:
Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի մասնակցությամբ: Բոլոր հավակնորդների ծրագրերը ներկայացվում են նույն օրը:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին քննարկում, ոչ ավել, քան 20 րոպե տևողությամբ:
Հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Նորություն է նաև դպրոցական և մանկավարժական համայանքների մասնակցության ձեևաչափը: Ըստ այդմ` քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, որի ձևը (փակ կամ բաց) որոշում են համապատասխան խորհուրդներում: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրը արձանագրվում են և փակ քվեարկության դեպքում քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում:Մանկավարժական և ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը համարվում է համապատասխան խորհրդի թեկնածուն:
Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս հավասար ձայների դեպքում հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներն երկուսն են և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:
Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված:
Տնօրենի մցույթն անցկացնում է խորհուրդը` կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:ԿԳՆ ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է` պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 7-ը:
Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե՝ խորհրդի նիստն իրավազոր չէ, կամ ԿԳՆ ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Մրցույթի արդյունքները անվավեր են ճանաչվում երկու դեպքում` 1.դատական կարգով, 2. ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի օրինականության վերաբերյալ գրավոր բողոքի և նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով: Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև օպերատոր):Դիտորդները չեն միջամտում մրցույթին, պահպանում են չեզքություն:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 73914 անգամ
Լրահոս
Ի՞նչու վարչապետը չի ինքնամեկուսանում և մասնակցում է Պարետատան նիստից հետո ճեպազրուցներին.մեկնաբանում է Զեյնալյանը (video) Ալեկոծված Ամերիկա. Մեկ աֆրոամերիկացու «ասֆալտին փռելու» հետևանքները Հայաստանում շատ են անկարևոր մարդիկ. «Իմքայլական» պատգամավոր (video) «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ Դիմակը պետք է փակի Ձեր քիթը և բերանը, վզի վրա այն օգտակար չի. վարչապետի օգնական Պատասխանատվությունից «թռնելու» փաշինյանական 50 երանգները «Սպեցնազը» պիտի հանեմ ու ծեծուջարդ անե՞մ, դա իմը չի, ո՞նց անեմ.Փաշինյան (video) Հեղափոխության շարժական «գույքը» և դրանց «հարկումը» Կոշտ խոսակցություն եմ ունեցել. վարչապետ Ինձ իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել.դաժան խոսակցություն եմ ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ.Փաշինյան (video) Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա Օրական մահերի թիվը նայեք, իսկ իշխանությունը հանրաքվեով է զբաղված, դրա համար էլ էս օրի ենք.Մարուքյան (video) Նիկոլի ռեսուրսներն էնքան են սպառվել, որ սպեցնազ կիրառելուց է խոսում Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իմ Քայլում վախեցած են Փնտրվում է մեղավոր.Էդմոն Մարուքյան (video) Քննարկվում է Ծառուկյանի վարչապետության հարցը Ոստիկանությունը չի անկարող, կառավարությո՛ւնն է իմպոտենտ ՍպառնԸ՞մ ես, Նիկոլ Փաշինյանը պայծառ հայացքով ասում է՝ վարակված է, ինչու՞ եք զարմանում, որ մարդիկ չեն հավատում.Պետրոսյան (video) Ձեզ ի՞նչ կա, դուք հրես գնալու եք, բայց ձեր արածի հետևանքները դեռ երկար ենք մարսելու Սա պատահական բան չէ. Նիկոլը ժպիտը դեմքին հայտարարում է՝ իր երեխաները կորոնավիրուսով են վարակվել.Եղիազարյան (video) Նիկոլ Փաշինյան. Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Գեղեցկությունը կփրկի՞ կորոնավիրուսի համավարակից» Հունիսի 4-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանի և կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: Ասուլիսի թեման «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի մեկնարկն է: Ինչպե՞ս նման մրցույթ կազմակերպել և անցկացնել համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTub... ՀՈՒՆԻՍԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանի ասուլիսը: Թեմա- Ֆիզիկայի ինստիտուտի ծրագրերը, առաջիկա անելիքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել ա... Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել