«Թավշյա» պաշտոնյաները ձգտում են զենքի թույլտվություն ձեռք բերել

«168 ժամ» թերթը գրում է. «Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:


168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության:

Գոնե մեզ փոխանցված և ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերևս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդ մեզի և արյան անալիզները հանձնել:

Աղբյուրը փոխանցում է, որ այլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միևնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի:

Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի և որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Նկատենք նաև, մերօրյա պաշտոնյաների մոտ զենքի հանդեպ մոլուցքը դրսևորվում է ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը որսը կանխարգելելու իրատեսական ելքեր է մտածում, իսկ նույն այդ նիստի ժամանակ որսը կտրականապես արգելելու միջնորդությամբ է հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ այսօրվա համարում:

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am