Ադրբեջանին «խաղաքարտ» շնորհելու վտանգները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառել է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին երեկ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան պաշտպանության նախարարն ասել է․ «Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»։ Նա նաև նկատել էր, թե վերլուծելով իրավիճակը, դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին պաշտպանության նախարարն արձագանքել է․ - «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:
Պաշտոնական կողմը մտել է պատերազմի նախաշեմ ազդարարող ռեժիմ: Մի կողմից Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում, իսկ Հայաստանում, կարծես, ակամայից այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի Ադրբեջանն արդարացնի առանց այն էլ սադրելու ու պատերազմ հրահրելու իր քաղաքականությունը:
Ինչ է մնում Տոնոյանին, եթե ոչ կտրուկ շտկել իրավիճակն ու վերջակետ դնել հայկական կողմի համար իրապես վտանգավոր քննարկումներին:

Գիտակցել է արդյոք բանակը ղեկավարողը, թե ինչ վտանգ է հասցված Հայաստանի ու Արցախի սահմաններին: Հե՞շտ է լինելու վերացնել այս մթնոլորտը, ու Ալիևի «բերանը լեզու դնելուց» ու Ադրբեջանի ձեռքին խաղաքարտ դնելուց հետո շտկել իրավիճակը...

Մենք մեր ձեռքով խնդիրներ ստեղծելու հարցում, ինչպես երևում է, մրցակից չունենք:

Թամար Բագրատունի

դիտվել է 2694 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am