«Չեմ պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը». Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտից ազատման դիմում է գրել

Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրությունն ուղեկցվում է ուսանողության կողմից բողոքի ակցիայով, քանի որ նրանք պահանջում են չեղարկել ընտրության արդյունքները և առաջադրել այլընտրանքային թեկնածուի, որը կներկայացնի ուսանողության շահերը։
Ընտրության արդյունքում Թատերական ինստիուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։

Ուսանողները փակել են ինստիտուտի դռները և պնդում են իրենց պահանջը։
Երկար բանակցելուց հետո ուսանողները թույլ տվեցին ինստիտուտի շենքից դուրս գալ միայն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, քանի որ վերջինս հայտարարեց, որ ինստիտուտից ազատման դիմում է գրել և այլև չի հանդիսանում այնտեղի աշխատող։

168.am-ը Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ ազատման դիմում է գրել, քանի որ երկար տարիներ աշխատում է այնտեղ։

«Ես չեմ պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը, խոսքն այն մասին է, որ ուսանողները փակել էին ինստիտուտի դուռը և այնտեղից որևէ մեկին դուրս չէին թողնում։ Նման պայմաններում ես ո՛չ պատրաստվում եմ աշխատել, ո՛չ էլ այլևս ոտքս կլինի այնտեղ։ Իմ անձնական ազատության վրա բռնանալն է ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Անդրադառնալով ռեկտորի ընտրությանը, Ռուբեն Բաբայանն ասաց, որ ընտրությունն անցել է առանց խախտումի, ինչն արձանագրել է ամբողջ կառավարման խորհուրդը։

«Տեղի է ունեցել ընտրություն, ռեկտորի անձի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Ինքս օրինավոր մարդ եմ, եթե կա ընտրություն և արդյունք, ապա դրանց ենթարկվում եմ, բայց երբեք չեմ ենթարկվի որևէ ճնշման իմ անձի հանդեպ՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է այն լինում»,- հավելեց Ռ. Բաբայանը։

Նա վստահեցրեց, որ ազատման դիմում գրելու իր որոշումը վերանայման ենթակա չէ, քանի որ չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը կարող են լսարանը փակել, կամ, օրինակ, որևէ ուսանողի համար այս կամ այն գնահատականը պահանջել։

Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ այս ամենն աշխատանքային պայմաններ չեն, քանի որ սովոր է պատասխանատվություն ստանձնել այն գործի համար, որն իրականացնում է։

«Ընտրությունների ավարտին կարծիք եմ հայտնել, որ կա մեծ խնդիր ռեկտորի և ուսանողների կոմունիկացիայի մեջ, առաջարկեցի, որ առաջիկա օրերին ամբողջ կառավարման խորհուրդը հանդիպի ուսանողների հետ, քննարկի բոլոր հարցերը։ Բայց ճնշումների չեմ ենթարկվել ամբողջ կյանքում և ճնշումների տակ որևէ որոշում չեմ փոխել։ Ուսանողներն իրենք են ուզել, որ Ռուբեն Բաբայանն այլևս այնտեղ չաշխատի, քանի որ, երբ ասացի, որ ազատման դիմում եմ գրել, բայց թողեցին ու ասացին, որ ֆիքսել են դա»,- եզրափակեց Ռ. Բաբայանը։

Նշենք, որ Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտի Դերասանի վարպետություն և ռեժիսուրա ամբիոնի վարիչն է

դիտվել է 970 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am