Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ. Թատերականի նորընտիր ռեկտոր
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ուսանողներին հորդորում էր բացել ինստիտուտի դռները.
«Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ»,- ասաց Լիլիթ Արզումանյանը:
Նշենք, որ ուսանողները ակցիա են անում բուհում՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:
Հիշեցնենք, որ ԵԹԿՊ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: