Միայն տեսնեիք,թե ինչ հրճվանքով էին Իմ քայլի պատգամավորները հայտնվել իրենց հարազատ միջավայրում՝փողոցում .Արթուր Ղազինյան

Հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:/Մաս 2-րդ/

-Խոսքի մեջ շեշտեց:

Արթուր Ղազինյան.Դատական համակարգը պետության ողնաշարն է,իմունային համակարգը,որն իր մեջ է վերցնում,մաքրում օրգանիզմ ներթափանցած վնասակար բացիլները,խախտումները,որ առկա են մյուս համակարգերում,լուծվում են դատական համակարգում:Ինչի են դրսի ուժերը պարտադրում այդ գործիքի կիարառումը հատկապես այն պետությունում՝ Վրաստան,Ուկրաինա,որովհետև դա կոտրում է պետության ողնաշարը և դրաձնում խամաճիկ պետություն :Դրա միջոցով դատական համակարգը ամբողջությամբ հեղինակազրկում են, մարդկանց աչքում այն դարձնում են ոչ արդյունավետ,ոչ վստահելի,իսկ եթե հիմա ինչ-որ վստահություն կա,դրանք կվերանան:Իսկ հիմա վստահություն կա,որ դիմում են դատարան:

-Հաջողվեց հանրությանը համոզել,որ երկրորդ նախագահի հետ կապված որոշումը ինձնից անկախ է եղել և այդ ամենը ինձ դուր չի եկել,դրա համար նման հայատարություններ արեցի:

Արա Զոհրաբյան.Հետևանքով եթե չափենք,փաստ էր,որ դատական գործի միջանկյալ որոշումից հետո տեղի ունեցավ այս իրադարձությունը և չմոռանանք ,որ նախորդիվ անցումային արդարադատության մասին խոսք եղավ կրկին երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո:

-Ի դեպ երկորդ անգամ կալանավորեցին ընտրություններն նախօրեին:

Արա Զոհրաբյան.Ես հասկանում եմ վարչապետի մտահոգությունը,որ կարող է նախկին իշխանության հետ կապեր ունեն դատավորները,չմոռանանք ,որ գործադիր իշխանությունը ունի բոլոր լծակները՝ունի հատուկ ծառայություններ, ունի մարդկանց հեռախոսները լսելու մանդատ,ամեն ինչ կարող է անել և դա դժվար չէ բացահայտել:Ես համաձայն եմ,որ նմանատիպ դեպքերում պետք էր սեղանին դրվեին ապացույցներ,որ տեսեք այս դատավորին այսպես են կաշկանդել,այն դատավորին ՝այնպես:

-Փաստերով խոսեր:

Արա Զոհրաբյան.Մենք ինչու ենք անհանգստանում,ոչ թե կոնկրետ անձի դեմ,այլ բացարձակ իշխանությունը անձի կարող է ի չարս օգտագործվել,գործադիր իշխանությունը կաշկանդված է նաև մարդու իրավունքներով: Այստեղ մենք անհանգստանում ենք զուտ դրա համար:Պատկերացրեք վաղը ցանկացած իրավիճակում ,որ որևէ քաղաքացի գործադիր իշխանության համար դարձավ թիրախ ,որևէ մեկը իրեն չի կարող պաշտպանել:Դատավորը հաջորդ անգամ որոշում կայացնելուց միշտ մտածելու է ,որ կարող է ամբողջ դատական համակարգի համար պրոբլեմ դառնա իր որոշում:Կսկսի իշխանահաճո որոշում կայացնել և այս մարդը չի պաշտպանվի:

Արթուր Ղազինյան.1 տարի է իշխանություն ենք,բայց դեռ հեղափոխություն ենք անում ,ժողովուրդ վաղուց եկել է աշխատելու ժամանանը,բավական է հեղափոխություն վաճառեք մարդկանց,դրանով չեք կերակրելու:

-Այսօրվա հոսքը ինչ ցույց տվեց,դասեր քաղեցի՞ն մարդիկ:

Արթուր Ղազինյան.Մարդիկ շատ ավելի խելամիտ են,շատ ավելի հավասարակշռված են, ավելի իմաստուն են,քան կարող է թվալ Փաշինյանին:

-Հնարավոր է ինչ-որ մի փուլում պատասխանատվության ենթարկել նման հայտարարության համար ,որ ողջ համակարգը կաթվածահար արեց,չեն խախտվե՞լ միջազգային պայմանագրեր,կոնվենցիաներ:

Արա Զոհրաբյան.Ժամանակը կգա,կտեսնք,որ այս քայլերը ապագայում էլ դառնալու են իրավական գործընթացների հիմք,բոլորս էլ գիտենք ,որ որևէ մեկի իշխանությունը հավերժ չէ:Պատկերացրեք,որ եկավ մեկ այլ անձի իշխանություն, չի բացառվում,որ նույն կերպ ոնց հիմա են հետադարձ հայացքով գնում 10 տարի հետ, այս իրադարձությունները բոլորը դառնալու են նյութեր և քննարկման առարկա դարձնեն:Դրա համար պետք է գործելուց անյպես գործես,որ իմանաս,որ քո ամենոխերիմ հակառակորդն է գալու իշխանության և քո գործերը խոշորոցույցով քննելու է:

-Կարելի է ասել,որ կարճաժամկետ որոշումներ է կայացնում:

Արթուր Ղազինյան.Իրենց մոտ իրականում կա մի անկեղծ մղում,ինչ-որ մի բան փոխելում,բայց մարդիկ դրա անելու ձևը չգիտեն,դա ձև ունի ,կարգ ունի:

-Կա,մարդկանց փողոց հրավիրելու:

Արթուր Ղազինյան.Դա իրենց իմացած միակ ձևն է:Դուք որ տեսնեիք .թե ինչ հաճույք էին ստանում Իմ քայլի պատգամավորները իրենց բնական միջավայրում հայտնվելով,դա բնական միջավայր է իրենց համար՝հասկանալի,կոմֆորտնի,դա իրենց գործն է,որը լավ է ստացվում, փողկապը,խորհրդարանը,պատգամավորը ,առաքելությունը,լրջությունը,պետականությունը իրենց համար չէ,իրենք բնույթով այդպիսին չեն:Ստացվել է այնպես ,որ այդ մարդիկ փաստացի հայտնվել են պետական կառավարման բարձր օղակներում և իրենց է վստահվել մեր և մեր երեխաների ճակատագրի լուծումը,ձևավորումը և բոլորս ահաբեկված սպասում ենք ,թե հետո ինչ սխալ են թույլ տալու:Չգիտեմ,կարող է մի պահի մի քիչ էլ վարկանիշը ընկնի ,որոշեն բանկեր արգելափակեն, որովհետև բավականին մեծ թվով մարդիկ կան,որոնք լուրջ խնդիրներ ունեն բանկերի հետ կապված:

-Վարկանիշի հետ կապված ինչ-որ պահ կա՞ր:

Արթուր Ղազինյան.Եթե նայենք,թե կոչի արդյունքում ինչ տեղի ունեցավ,արդեն կհասկանանք ,թե վարկանիշը իրականում ինչպիսին է:Ես սոցհարցումներ չեմ անցկացրել,բայց ես ավելի քան վստահ եմ,որ վարկանիշի առումով Փաշինյանը լուրջ խնդիր ունի:Եթե այսպես շարունակվեց և անկում ապրեց ,անխուսափելիորեն անկում է ապրելու ,որովհետև այս աշխատելաոճով,գործելաոճով,տրամաբանությամբ վարկանիշ չի կարող աճել:

Արա Զոհրաբյան.Մարդը չի կարող չսխալվել,մանավանդ գործող,աշխատող մարդը,կարևոր է ,որ քո սխալները դու ժամանակին տեսնես և ետ կանգնես,ետ կանգնելն էլ տղամարդկություն է,ես մտածում եմ,որ այս ընթացքում կիր շրջապատը հասցրեց ինչ-որ ներշնչել,որ սա թուլության նշան է,բայց ես կարծում եմ հակառակը.ես առավել լավ նայեցի այս իշախնությանը,երբ տեսա,որ դատական իշխանությանը միջամտություն չկա:Կարողացա ներշնչել,որ սա թուլության նշան է :

-Այսինքն՝հենց դատարանը որոշում կայացրեց և սոցցանցերում ասացին՝սա թուլություն է,որոշեց նման մի քայլ անել:

Արթուր Ղազինյան.Սա մեր կառավարման համակարգի դեֆեկտներից մեկն է,երբ պետական քաղաքականությունը մշակվում և ապրոբացիա է արվում սոցցանցերում:Ինձ համար այս ամբողջ գործընթացի մեջ մի դրական բան կար,որ դատական իշխանությունը փաստացի դարձել էր անկախ:Այսօր մենք ունենք Հայստանի պատմության մեջ ամենաանկախ դատական համակարգը:

-Մինչև երեկ,թե՞ այսօրվանից հետ:

Արթուր Ղազինյան.Մինչև մայիսի 20 կեսօր մենք ունեինք ամենաանկախ դատական համակարգ ,որը գործում էր առավելագույնս զգույշ, գիտեին որ պատասխանատու էին իրենց ամեն ընդունած որոշման համար :Այս քայլով փաստացի փորձ արվեց այդ անկախությունը վերացնել և սկսել կախյալ,սեփական քիմքին հարմար ,իրենց համար հաճելի դատավճիռներ,վճիռներ և որոշումներ ընդունող դատական համակարգի ձևավորում: Մենք ներկա երկու իրավաբաններով կարող ենք նախաձեռնել համատեղ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակումը,մի կողմ թողելով այդ քաոսային մեթոդները,այդ օտարերկրյա արտաքին ծագման տերմինների կիրառումը դատական համակարգում,մենք հայ ենք և ունենք մեր հայակական մոտեցումները այդ ամենի վերաբերյալ,արտասահմանցիները թող գան , խորհուրդ տան,մեզ օգնեն ,միգուցե նաև գրանտ տան ինչ-որ բանի համար ,բայց եկեք մենք մերս եփական օրակարգը ձևավորենք,առաջնորդվենք մեր սեփական օրակարգով,հասկանանք մեզ ինչ է պետք իրականում:Չէ որ մեր խնդիրը մեկն է.բարելավել մարդկանց կյանքը.,ապահովել պետական անվտանգությունը մեր ժողովրդի,դատարանների անկախությունը ,արդարությունը:

-Կառավարության ղեկավարը ինչպե՞ս դուրս եկավ այս ամբողջ աղմուկից:

Արթուր Ղազինյան.Պաշտոնապես առաջարկում եմ,որպեսզի չթվա,թե մենք չենք ուզում իրականում,որ մարդիկ պատժվեն,ովքեր մեղավոր են,պետք էպատժվեն բոլորը,ովքեր երբևէ հանցագործություն են արել:

-Ի՞նչ ստացան երկիրն ու մեր վարչապետը:

Արթուր Ղազինյան.Միջազգային վարկանիշի խիստ անկում, ես զարմանում եմ,թե ինչու մինչև հիմա ԵՄ դեսպանները հայտարարություն չեն արել,ինչու ԱՄՆ դեսպանատունը չի արել,ԵԽԽՎ –ն մոնիթորինգային առաքելություն չի ուղարկել Հայաստան ,ուր է «Հյումն ռայթ ուոչ» կազմակերպությունը,ուր են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ,սրանք տարակուսանք են առաջացնում երկակի չէ,եռակի ու քառակի ստանդարտների մոտեցում է:Ես այդքան տարի զբաղվել եմ եվրոպական իրավունքով ,Եվրոպական միությունով ,իրոք ես դա միշտ ընկալել եմ որպես արժեքների և իդեալների երկիր, տեսնում ենք,որ այսօր այդ արժեքները Հաայստանում խեղվում են,բայց կարծես դա իրենց կողմից նորմալ է ընկալվում: Այն մեթոդները,որով այսօր իշխանությունն աշխատում է, մեզ չի տանում դեպի լավ պետություն:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4068 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am