Վահե Գրիգորյան. «Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս»

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սիրելի ընկերներ,

Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։

Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական եւ ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։

Եւ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ եւ տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակընկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս, տեքստը՝ քոմենթում), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։

Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն ԱՐԴԵՆ ԻՍԿ ի կատար է ածվել եւ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (բոլոր հատորներով) ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։

Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։

Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերեւա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եւ դա կերեւա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր եւ ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերեւս, աննախադեպ եւ ոչ պատահական շտապողականություն է ․․․

Տարօրինակ եւ ապօրինի շտապողականություն մի դատավորի կողմից, որը օրեր շարունակ որեւէ կերպ չէր ցանկանում սահմանափակել նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատական բեմադրությունը։ Եւ ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ապօրինությունը դատավորի կողմից թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի չիմացության կամ շփոթության արդյունքում։ Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս։ Փաստված։
Ավելի մանրամասն մեկնաբանություններ կներկայացնեմ հաջորդիվ»։

դիտվել է 653 անգամ
Լրահոս
Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am