Այդ մանյակը մտել է, որ մորթի էրեխուն քնած տեղը. Վարդան Ղուկասյան

Այսօր հայտնի դարձավ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հայտնել են, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ մայիսի 19-ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Փաստի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ArmLur.am-ն այս հարցի մասին փորձեց զրուցել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ.

-Պարոն Ղուկասյան, ի՞նչ կարող եք ասել տեղի ունեցածի մասին: Ձեզ մանրամասներ հայտնի՞ են:

-Էնտեղից ասել են, թե նրանք նույն խցում են եղել: Դա սուտ է. տարբեր խցերում են եղել: Ասեմ, որ երեկոյան դռները փակվում են խցերի, բայց միայն երկուսի դռները բաց են եղել, եւ այս մանյակը մտել է, որ էրեխուն մորթի քնած տեղը: Սաֆարովի օրինակն է սա: Նմանատիպ քրեակատարողականներում եթե նմանատիպ բան է տեղի ունենում, ուրեմն` պարտադիր ղեկավարությունը պետք է տեղյակ լինի: Հետո էդ եզին մեկ տարի է մնացել: Դա 14 տարի նստած է մարդասպանության գործով, դրան մի տարի էր մնացել, դա այդպիսի քայլի չէր դիմի: Հետո, մեր Վահեն իրեն պահողն է: Գիշեր-ցերեկ համ հաց է առել, համ ջուր ու սիգարետ է տվել: Ինքն էլ իր ապրածով էն տղեն չէ, որ հավաքվածների մեջ կարողանա վատ բան ասի Վահեին: Նա մտել է միայն մարդասպանության համար, որ սպանի էրեխուն: Էդ ժամանակ, որ խփել է, ասել է` մեռի, մեռի, մեռի: Ինքն էլ հետո հանձնվել է` այսինքն` դրա տակ բան կա: Դիտավորություն կա: Դուռը ո՞վ կարող է բացել, բանալիները ղեկավարության մոտ են լինում: Էլ ուրիշ բան կա մտածելու:

դիտվել է 755 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am