Քաղաքական գործընթաց էր․ Ա․ Զեյնալյանը՝ դատարաններն արգելափակելու վարչապետի կոչի մասին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները, նշեց, որ պետք է տարանջատել իրավական ու քաղաքական գործընթացները, իսկ սա քաղաքական գործընթաց էր, և չի ցանկանում գնահատականներ տալ:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան, Զեյնալյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։
«Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն իրականացնել, ինքը կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»,- շեշտեց Զեյնալյանը։