Մարտի 1-ը 1996-ի կրկնությունն էր,որով Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ զավթել իշխանությունը.Լարիսա Ալավերդյան

Հարցազրույց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:/Մաս 2-րդ/


-Արցախից մեղադրաքներ հնչեցին,որ նախագահը ավելի զգուշավոր է,աշխատում է իր պատասխաններում ավելի զուստ լինել,ավելի չլարելու համար,երբեմն Վիտալի Բալասանյանն է ավելի կոշտ ու կտրուկ պատասխաններ տալիս:

-Վիտալի Բալասայանը մարդ է,ով իր բարձր տեղն ունի ոչ միայն պատերազմական,այլ այն մտածող գեներալներից է և բնավորության այս կամ այն կողմերը այն ժամանակ են երևում,երբ այդ իր դերակատությունը կամ տեղը չի ճանաչվում մյուսների կողմից:Այս դեպքում ես էլի զսպվածության կոչ անելով,ասեմ,որ կարելի էր չասել:Այն դիմումը ,որը եղել է երկու նախագահների կողմից իրավական առումով ուշացած էր,իրավական առում առումով դրան լուծում չկար:Կային ձևեր,որով կարելի էր այլ խողովակներով բացատրել ,և խոսել,բայց չի արվել: Ինձ զարմացրել է այն արձագանքը ,որ Հայաստանի ԱԺ-ում եղել են:Ես շատ լավ ճանաչում եմ Անդրանիկ Քոչարյանին,նա ասում է,որ դա վտանգում է անվտանգությանը …

-Ինչու շեշետցեիք,որ լավ ճանաչում եք Անդրանիկ Քոչարյանին:

-Ես գիտեմ նրա և ունակությունները, և իմացությունը,ինձ դա է անհանգստացնում, ինքը բավականին լայն գործիքակազմի է տիրապետում , դա է անհանգստացնում է՝ ինչու էր պետք հրապարակայնացնել:

-Այսինքն շահարկումը նաև այսօրվա թիմի ներսում է:

-Դա սուր դրսևորում է,և դրա մասին է, որ փորձագիտական համայնքը,որին ես պատկանում եմ,անհանգստացած է:Թիմի ներսում ամեն մեկը ուզում է ցույց տալ,որ ինքը ավելին կարող է:

-Մամուլի քարտուղարը ևս կարգի է հրավիրվում:

-Մամուլի քարտուղարը Արցախում ընկալվում է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ…

-Բայց այսօր նրա անվան դիմաց գրված է Նիկոլ Փաշինայնի մամուլի քարտուղար:

-Բայց մենք ամնեզիայով չենք տառապում, այդ բանը կա,երբ Վլադիմիր Կարապետյանը,ի դեպ դա բարձր պաշտոն է, չօգտագործելով մնացած խողովակները և հնարավորությունները ևս կրկնում է Վիտալի Բալասանյանի հետ խոսելու և բերելու ինչ-որ մի դաշտ,սրացնում է վիճակը,անընդունելի է: Վլադիմիր Կարպետյանը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն է, երբ նա անում է այդ հայտարարությունները երկու բան կա՝մեկը ,որը ես չեմ ուզում հնչեցնել,մեղմ ասեմ՝դա նշանակում է ,որ դիրքորոշումը և վարչապետինն է,ինչը ամենանցանկալի սցենարներից մեկը և երկորդը ՝ Վլադիմիր Կարապետյանը ուզում է ցույց տալ,որ ինքը պաշտպանում է ինչ-ինչ դիրքորոշումներ, այսինք՝ամեն մեկը դիրքավորվում էիր վարչապետի աչքում,թե ինչքան նվիրված է ղեկավարին:

-Եթե նախկինում վարչապետի կողմից Արցախին ուղղված հայտարարություններ չլինեին,կարելի էր ասել ինքնադրսևորման պահ է,բայց սա ինչ-որ իմաստով համահու՞նչ չէ այդ քաղաքակնությանը:

-Իմ կարծիքով,այն նախադասությունը ,որտեղ ասում է,որ եթե փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ,ես բոլորովին տեղին չեմ համարում այդ հակահեղափոխությունը Հայաստանի ներսում :Ես մերժում եմ այդ բառապաշարը՝ հեղափոխությունից հետո մենք պետք է ասենք Նոր Հայաստան,ի՞նչ է մենք վերջ ենք դնում հին պատմությանը,թե օգտագործում ենք այն, ինչին հասել է ժողովուրդը :Պետք է չէ պատմությունը բերել միայն իշխանավորների պատությանը:Ժողովուրդը ճանապարհ է անցել:

-Դուք այն ժամանակ կարծում էիք,որ իշխանությունը այդքան հեշտ չեն տալու,հաստատ իրավիճակը իրենց վերահսկողւթյան տակ է,դավադրության տեսությունը և հավատում էիք,և չէիք հավատում:Ժամանակ է անցել ,նախկինները մի մասը ձերբակալված է,մյուսը Արցախում է, ձեր որ թեզը ավելի շատ իրականություն դարձավ:

-Հայաստանի հասարակությունը ,քաղաքական վերնախավը և մենք՝ բոլորս ,դատարպարտված ենք անցնել այս ճանապարհը :

-Այսինքն ՝հանգիստ նստենք մինչև ժամանակը անցնի:

-Հակառակը ,քանի որ մենք այդ ճանապարհը պետք է անցնենք,ամեն մեկը պետք է անի ամեն ինչ,որ կարողանան դժվարագույն վիճակներից գտնել լավագույն լուծումները:Ես ասել էի,որ թույլ եմ դավադրության տեսության մեջ:Նույն բանը տեղի ունեցավ,ինչ Սովետական միության փլուզման ժամանակ:

-Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց,որ բացի Արշակ Կարապետյանից,ով ի դեպ վարչապետի խորհրդականն է,այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան,քննիչը կամ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ նամակը,որը կարևոր նշանակություն ունի ,որն ինքնին առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում:

-Դա արդար դատավարության իրավունքների կոպիտ ոտնահարում է:Ես չեմ մտնի նյութական գործի մեջ:

-Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց,որ անպայման սրանից հետո պետք է պահանջենք դատախազի և ՀՔԾ պետի հրաժարակը:

-Որովհետև դա այնպիսի մի գործ է.որտեղ քաղաքական է մեղադրանքը .սահմանադրական կարգի տապալումը քաղաքական գործունեություն է և երկրոդը՝ դա ոսկերչական աշխատանք էր պահանջում բոլոր իրավապահ մարմինների կողմից: Եթե մենք նոր ենք իմանում դրա մասին,ստացվում է,որ կոպիտ ձևով է ոտնահարվում արդար դատավարության իրավունքը:Զգուշացնեմ նոր իշխանություններին,նրանց համար այդ կոպիտ խախտումները հետագայում դառնալու են գործիք ,որ ներկա իշխանությունների լեգիտիմությունը անընդմեջ դնեն հարցականի տակ:

-Իսկ այն հանգամանը,որ բացի Արշակ Կարապետյանից, որևէ ցուցմունք չի ուղարկվել դատարան:

-Կա երկու տարբերկ՝միջանձնյա հարաբերությունների հողի վրա՝վենդետա,կամ քաղաքական դրդապատճառներով:Մենք այդ երկուսից մեկը պետք է ընտրենք:Դա վտանգավոր է երկրի համար,հասարակության համար,իմ կոչերը բոլոր ժամանակներում եղել է դրանք :Ինձ համար տարբերություն չկա,թե ով է ղեկավարը,անունը ինչ է ,դա չէ,ինձ համար պետականությունն է կարևոր ,պետությունը ,որում մարդն իրեն պետք է պաշտպանված զգա:

-Վահան Իշխանյանը մի հրապարկաման մեջ ասաց,որ ամենակարևոր բանը համերշխաությունը և հանդուրժողականությունը պետք է լինի,բայց այնպես է ստացվել որ նա ,ով առաջին հերթին պաատսխանատու դրա համար,ինքն է հրահրում :Կոմկրետ խոսել է վարչապետի մասին և դատավարության ընթացքում մենք տեսնում ենք երկու կողմ,սովորաբար այդպես չի լինում,դատվող կողմի աջակիցներն են հայտնվում,սակայն Քոչարյանի դատավարության ժամանակ հայտնվեցին նաև իշխանական թևի կողմնակիցները և որ ամենադտապարտելին է՝երեխաներ:

-Չեմ մեղնաբանի Վահան Իշխանյանի ասածները,որովհետև այդտեղ մարդու իրավունքների պաշտպանության դաշտում տարօրինակ բաներ են հնչում:Սակայն հակառակը՝գտնում եմ,որ կոչերը չէ,այլ այն գործիքները և մեթոդները և գործողությունները պետք է ապացուցեն՝ով է ինչ է ուզում:Ես չեմ տեսնում,որ հանդուրժողակնության և թավշյա մեթոդներ կան:

-Մշտապես հղում են անում հանությանը:

-Իշխանությունները,որոնք ունեն այսքան լեգետիմություն,միակն են,որ հանրությանը կարող են բերել այն ճանապարհին,որի մասին հայտարարվել է:Երեխաների մասնակցությունը ակցիային, բոլոր գծերի անցումն է:

-Դեն Սյաոպին ասում էր՝պատվաբեր է հարուստ ապրելը ,հիմա մեզ մոտ չի գնո՞ւմ այն քաղաքակնությունը,որ քիչ ,թե շատ բարեկեցիկ ապրող մարդը թշնամի է:Սա սերմանվում է մեր իշխանությունների կողմից՝նկատի ունենալով,թե ինչ դատավարություներ են ընթանում:

-Կա հակասություն այդ հռչակագրային բնույթ կրող հայտարարությունների՝թավշյա,վենդետա չի լինելու և գործողությունների մեջ,դա բոլոր դրվագների մասով է:Ես ամբողջովին մերժում եմ երեխաների օգտագործումը այդ բիրտ ձևով, երեխաներին բերել և բռնանալ նրանց քաղաքական առումով ոչ հասուն ուղեղների և հոգիների վրա,դատապարտելի է:Կոչ եմ անում,որ նման մեթոդները վերանան,ամենահետամնաց երկրում են նման բաներ տեղի ունենում:

-Արցախի երկու նախագահները նամակ հղեցին,մերժվեցին,հրավիրվեցին դատարան ՝անձնապես երաշխավորելու:Ի՞նչ է իր մեջ ներառում այս ամենը:

-Մերժելու քաղաքական գինը շատ բարձր է:Հասարակության մեջ կա շատ գրագետ խավ, կարող է այդքան մեծ չի տոկոսը,բայց ես կոչ կանեի մեր իշխանություններին…

-Գիտեք,թե որ շերտն է փողոց դուրս գալիս:

-Երբ հեղափոխությունը սկսվել է,ես ասել եմ հեղափոխությունը սկիզբ ունի,վերջ միշտ չէ ,որ ունի,ամենամեծ հասունությունը իշխանությունների կլինի այն ,երբ կհրաժարվեն …

-Հիշեք վերջին հայտարարությունը՝նորից կհանեմ ժողովրդին…

-Դա եմ ասում ,կտրուկ դեմ եմ,որ մեր նոր իշխանությունները շարունակեն այսպես կոչված հեղափոխական մեթոդնեը,փողոցը չէ,որ պետք է նոր իշխանությունները օգտագործեն,նրանց ձեռքին այսօր կառավարությունն է,ԱԺ,և կա ընդդիմություն:Նոր բան է ստացվել, ես ասում էի՝հին իշխանությունները փորձում են ընդդիմությունը ներկայացնել որպես թշնամի ,իսկ հիմա դա արվում է և դատական գործընթացով:

-Հասարակությունը,թե՞ իշխանությունը պետք է գա այդ գիտակցության :

-Ես ՀԽ անդամ եմ,այնտեղ 45 անդամ կա,մենք հիմա սկսել ենք հանդիպումներ,իմ կարծիքով դա մեծ մարտահարեվեր է այդ խորհրդին:Եթե ՀԽ-ն,որը սահմանադրական մարմին է,չկարողանա այդ բոլոր խմորումները փողոցից բերել քաղաքակիրթ դաշտ…

-Դրա համար պետք է լինեն քաղաքացիական ինստիտուտներ ,որոնք չկան, բոլորը գնացին իշխանության գիրկը…

-Դա նշանակում է,որ մենք քիչ ենք աշխատում,այն իշխանությունները,որոնք չեն լսում քաղաքակիրթ քննադատությունը , այս ձևով հեռացնելուն:Եվս մեկ անգամ ասենք՝քիչ մարդ կա չի համաձայնի նրա հետ,որ հները պետք է գնան:

-Դա հասկանալի է,բայց երբ 1 տարի անց շահարկվում է այդ թեման..

-1 տարի իշխանության են և պետք է հրաժարվեն զուտ հեղափոխական գործիքակազմը օգտագործելուց:

-Ինչո՞ւ թիրախավորվեց հատկապես երկրորդ նախագահը:

-Զուտ Մարտի 1-ի պատճառով, դա եղել է կազմակերպված բախում առաջին նախագահի կողմից, ամբողջովին կրկնությունն էր 1996 թվականի,երբ իրեն հաջողվել է զավթել իշխանությունը…

-Ինչո՞ւ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Ես այդ հարցը շարունակ տալիս եմ,նա այն վստահելի անձը չէ,և կասկած չէր հարուցում,որ ցանկանում է և անօրինական կարող է զավթել իշխանությունը:1996 թվականին նա անօրինական զավթել է իշխանությունը:Դրա համար ինքը չի կրել պատասխանատվություն:2008-ին կրկնել է այդ փորձը:

-Այսօրվա իշխանության ներկայացուցիչների հետ:

-Այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդկանց հետ :Անցել է 10 տարի,ես չեմ զրկում նույն Նիկոլ Փաշինյանին այն հնարավորությունից և իրավունքից ,որ նա կարող է փոխվել գաղափարապես,ես երբեք չեմ անի:Մարդ է ,սխալական է, փոխոխական է,այստեղ չէ խնդիրը,այլ խնդիրն այն է,թե ինչու հիմա Ռոբերտ Քոչարյանը,որովհետև այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին շատ նրբանկատորեն չեն կանչել պատասխանատվության,որպեսզի նախադեպ չստեղծվի …

-Այսինքն չեն կանչում պատասխանատվության,հետո ինքն է կանչո՞ւմ …

-Դա ձևերի մեջ է,ամեն մի քաղաքական վերնախավի ձեռագիրն է,այն քաղաքական վերնախավի բոլոր իր սխալներով, որդեգրել է ,որ առաջին նախագհաին չեն կանչելու պատասխանատվության:

-Կար ժամանակ,որ ասում էին՝Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետորսյանը հրաշալի համագործակցում են: Այդ ուժը այն ժամանակ հայտնվեց ԱԺ-ում,գիտեինք,որ առանց Սերժ Սարգսյանի քմահաճույքի ոչ մի ուժ չէր կարող հայտնվել ԱԺ-ում:

-Ինձ երբեք դա չի հետաքրքրել, ուզում եք ասել,որ անցած տարի տասնյակ հազարավոր մարդկանց հավաքագրումը ևս տեղի է ունեցե՞լ ընկերական հարբերությունների շնորհիվ: Ես հիշում եմ,որ բոլորը խոսում էին այն մասին,որ քաղաքական ուժ չի կարող հայտնվել ԱԺ-ոևմեթե չկա պայմանավորվածություն,ես չեմ հավատում,որ Ժառանգությոնը այդպես է հայտնվել: Այն ժամանակ էլ դատավարությունը չի բացահայտել ամեն ինչ:

-10 զոհերի հետ կապված հիմա ոչ մի խոսք չկա:

-Մարդասպանները մեր մեջ են,հասարակությունը պետք է հասկանա,որ մինչև այդ 10 զոհերի հարցը չլուծվի,մնացածը լինելու է քաղաքական շահարկում,այն ժամանակ ճոճանակը մի կողմ է գնացել այսօր մեկ ուրիշ:

-Կա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի ոգին և հոգին այսօրվա իշխանության մեջ:

-Տեսնում եմ այն անձանց մեջ և այն հեղհեղուկ բանաձևերի մեջ,օրինակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշ արտահայտությունների,այո կա նրա գաղափարախոսությունը ,նա այդքան հեշտ դուրս չի գալու քաղաքական դաշտից:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3703 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am