Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություններ. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ հարաբերության մասին
Այսօր ընդունել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկը հանդիպել խմբակցության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Մենք պայմանավորել ենք դեռ Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ, որ պարտավոր ենք խոսել այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից համարվում են որպես առաջնահերթ խնդիրներ եւ այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքներ։ Գտնում եմ՝ այս ձեւաչափը օգտակար է բոլոր առումներով»,- նշեց նա։