Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

– Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

– Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։

– Քաղաքական գործչի կին լինելը հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել ձեր ամուսնու քաղաքական ճանապարհի տարբեր փուլերում։ Արդյո՞ք կարողանում էիք ճիշտ խոսքեր գտնել և սատարել ձեր ամուսնուն։

– Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ամեն օր պետք է ապրես և աշխատես բոլորի աչքի առաջ և պատրաստ լինես տհաճ բաների` խիստ քննադատության, հանկարծակի հնչած խճճող հարցի, քծնանքի և գործող իշխանության մերձավոր շրջապատում գտնվելու ոմանց «պաթոլոգիկ» ցանկությանը։ Շատ դժվար է, բայց ամեն օր պետք է աշխատես օգնության խնդրանքով դիմած մարդկանց բազմաթիվ նամակների հետ, այդ օգնությունը հաճախ անհնար է ցուցաբերել, բայց փորձում ես որևէ բան անել։

Այդ կարգավիճակում կարևոր է բնական լինելը, հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք դրսևորելն ու անմիջական շփումը (իհարկե, առանց ձևականության), աշխատանքում սուբորդինացիան պահելը։ Ցանկալի է պահպանել հետևյալ կանոնը. ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, մինչև հայտնի շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի, դա արդեն իմ տարածքը չէ։ Դժվարություններ են առաջանում այն ժամանակ, երբ սկսում են ինքնագլուխ գործել, համոզված ես լինում, որ դու անսխալ ես, ցանկանում ես մասնակցել քաղաքական պատասխանատու որոշումներին և կադրային լուծումներին։ Դրա հետևանքով տուժում է ամուսնու վարկանիշը, տվյալ դեպքում` պետության առաջին դեմքի։ Դա կարծես կյանք լինի բեմի վրա, որտեղ ցանկացած սխալ տեսանելի է հանդիսատեսին։ Պետք չէ տարվել խաղով և մոռանալ հայ ընտանիքի ավանդույթների մասին։

– Պարոն Քոչարյանն արդեն երեք ամիս է` կալանքի մեջ է։ Այդ ընթացքում տեսակցե՞լ եք նրան։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք քաջալերում նրան և ձեր երեխաներին։

– Ընտանիքի անդամները շաբաթը մեկ անգամ այցելում են Ռոբերտին։ Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան։

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա։ Գրքում Ռոբերտն անկեղծացել է` ցույց տալով օտարի աչքից հաճախ թաքնված իր ներաշխարհը։ Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։ Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը։

– Դուք սեղանի գիրք ունե՞ք։

– Շատ եմ սիրում Միշել դը Մոնտենի «Փորձերը»։ Երբեմն վերընթերցում եմ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»։ Վերջին շրջանում հաճախ եմ ձեռքս վերցնում Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերը։

– Իսկ տնեցիներն ինչպե՞ս են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչը կամ ո՞վ է ձեզ ուժ հաղորդում։

– Ներկան լի է անհեթեթությամբ, բայց չի կոտրել մեր ընտանիքի համերաշխությունը։ Երեխաները լավ հասկանում են` ինչ է այսօր տեղի ունենում երկրում։ Պետական քարոզչության մակարդակի հասցված բամբասանքներ, հանապազօրյա խնդիրներ լուծելիս անտեղի պաթոս, ամբոխահաճ հռետորություն, այլ կարծիք ունեցողների հանդեպ չհիմնավորված մեղադրանքներ, իրենց պարտված անցյալի փլատակների տակ մնացած մարդկանց խեղկատակություն. ահա թե ինչ ունենք այսօր։ Բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կանցնի։

Այսպես թե այնպես, մենք, ինչպես միշտ, հանգստություն ու զսպվածություն ենք պահպանում։ Արժանապատվությունը միշտ եղել է մեր ընտանիքի բոլոր անդամների գերակայությունը։ Մեր ազգականները, մտերիմներն ու ընկերները մշտապես մեր կողքին են։

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չեն կասկածել Ռոբերտի իրավացիության մեջ, ովքեր մեր ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ ընկերական ժպիտով, բարի խոսքով, հեռախոսազանգով և արարքով։ Անչափ շնորհակալ եմ, իմ սիրելի մարդիկ։

Զրույցը՝ Նանա Մարտիրոսյանի

դիտվել է 1882 անգամ
Լրահոս
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am