Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից` հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: 

Դատարանի այս որոշումը հանրային տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Պետք է արձանագրել մի բան, որ, որպես կանոն, դատարանի որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, ինչ գործի առնչությամբ էլ որ այն կայացված լինի, երբեք չի կարող ընդունելի լինել բոլորի համար հավասարապես: Այս տեսանկյունից բնական է, որ կարծիքները միանշանակ չեն` հաշվի առնելով հատկապես, որ Քոչարյանի կալանքի գործի նկատմամբ ի սկզբանե հանրային լայն ուշադրություն էր սևեռված: Կալանքի` որպես խափանման միջոցի փոփոխության որոշումը, սակայն, արդարացման դատավճիռ չէ, ոչ էլ գործի կարճման որոշում է: Դատավարության ընթացքում, եթե կապացուցվի երկրորդ նախագահի մեղքը, և դատարանը կարձակի մեղադրական դատավճիռ, ապա օրենքի ուժով Ռոբերտ Քոչարյանը պարտադրված կկրի սահմանված պատիժը: Այս փուլում, սակայն, կալանքի վերացումը հիմնավորված, պատճառաբանված և կշռադատված որոշում էր` ելնելով ոչ միայն հարցի իրավական, այլ նաև քաղաքական, մարդասիրական և հանրային լարվածությունը չեզոքացնելու տեսանկունից:

Այն, ինչ տեղի էր ունենում դատարանի դահլիճի մոտ վերջին մի քանի դատական նիստերի ժամանակ, հանրային թշնամանքի և ատելության ուղղակի դրսևորում էր, որի հետագա զարգացումը կարող էր ունենալ անթույլատրելի դրսևորումներ, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ: Դատարանի որոշումը հանրային հաշտեցման, ներքին խաղաղության վերահաստատման համար հիմնավոր քայլ է, առանց որի անհնար է պատկերացնել ստեղծագործ աշխատանքն ու երկրի զարգացումը: Որպես հասարակություն` մեր խնդիրն այսօր անցյալի ջրբաժանը հատելն ու դեպի առաջ գնալն է, իսկ դրա համար առաջին հերթին հաշտության և վստահության մթնոլորտ է անհրաժեշտ: Սա հենց այն է, ինչն այսօր ամենաշատն է պակասում նոր Հայաստանին:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմամբ` Նիկոլ Փաշինյանը հատեց անդունդը` հեղափոխության առաջնորդի աստիճանից կարևոր քայլ կատարելով դեպի երկրի առաջնորդի պատասխանատու աստիճան: Դատարանի որոշումը գոնե այս փուլում զրկեց Քոչարյանին քաղաքական հալածյալի կարգավիճակից: Իսկ այդ կարգավիճակին նա հավակնում էր հենց միայն այն պատճառով, որ գործի շրջանակում կալանավորված միակ անձն էր, այն դեպքում, երբ սահմանադրական կարգի տապալման մեջ նույն գործով մեղադրվող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքը չէր ընտրվել:

Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի համար ընդհանրապես ստեղծվեց ալիբի` հավատալու դատարանի անկախությանը, որը իրավական և ժողովրդավարական պետության գլխավոր նախապայմանն է: Ի վերջո, արդարադատության համար կարևորը ոչ թե կողմերն են` իրենց պահանջներով, այլ գործի էությունը` ներկայացված փաստերով:


Հայկ Դավթյան

դիտվել է 13473 անգամ
Լրահոս
«Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am