«Հարգանքով ասել եմ՝ էս ինչի տղա, տեղդ ասա, գամ». Գառնիկ Իսագուլյան

Այս գիշեր զանգահարել են ինձ եւ զգուշացրել՝ եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ բան հայտարարես՝ ընտանիքդ կոչնչացնենք։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Քնած էի, երրորդ զանգից արթնացել եւ մտածել եմ, որ այդ ժամին զանգել են, ուրեմն ինչ–որ բան է պատահել, հարցրել են՝ Իսագուլյանը դու ես, ասել եմ՝ այո: Ասել են, եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ էլի բան հայտարարես, ընտանիքդ կոչնչացնեք։ Հարգանքով ասել եմ, էս ինչի տղա, տեղդ ասա գալիս եմ, որից հետո անջատել է հեռախոսը»,– ասաց նա։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, այնուհետեւ հեռախոսն անհասանելի է եղել, հետո կին է պատասխանել, ով ասել է, որ իրեն մոտեցել են, հեռախոսն են խնդրել՝ հիվանդանոց զանգելու պատարվակով, իբրեւ իրենցը լիցքը նստել է, խոսել են ու հեռացել։

Իսագուլյանը նշեց, որ զանգահարել է ոստիկանություն, որն անմիջապես արձագանքել եւ եկել են տուն: Նաեւ ԱԱԾ է զանգահարել, որտեղ ընդունարանում կարծես թե հերթապահ չի եղել։ «Արդեն հայտնի է, որ կինը «Սանիտեքի» աշխատակցուհի էր, ոստիկանությունը հայտնաբերել է նրան, հարցաքննել են եւ այժմ էլ քննչական գործողություններ են ընթանում։ Ես այս մասին չէի հայտնի, սա արդեն երկրորդ անգամ է։ Առաջին անգամ թավշյա հեղափոխությունից հետո իմ եւ եղբորս կնոջ անունով խանութ կա, որտեղ աշխատում է եղբայրս, գիշերը ուղղորդվող ռումբով պայթեցրել էին խանութը, եղբայրս մեջը, այն ժամանակ տարբեր ծառայությունների խնդրանքով հարկ չհամարեցի բարձրաձայնել, հետո մեկ տարի տեւած քնչական գործողություններից հետո հայտնեցին, որ չեն հայտնաբերել պայթեցնողին, եւ գործը կասեցվում է, սա էլ որ եղավ, որոշեցի, որ հայտարարություն չես անում, ապա շարունակվում է»,– ասաց նա, հավելելով, որ իրեն ահաբեկել էին, որ եթե շարունակես Նիկոլի նկատմամբ քո պահվածքը՝ կվերացնենք:

Իսկ թե ինչն է պատճառը նման սպառնալիքի, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքը հայտարարել է, որ եթե Արցախի նախագահների միջնորդությունը Արցախի առաջին նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ չի հարգում դատախազը, ապա ինքն ավելի վատն է, քան թուրքը եւ «հայացքը այդ պահին որեւէ ձեւով չէր տարբերվում Սաֆարովի հայացքից, որը գիշերը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին»։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է իր արարքի հետեւանքները ու դրանից հետո ասում է՝ ես կպայքարեմ, որ Ղարաբաղը նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ղարաբաղը ծախում է՝ սա ծախելու քայլերից մեկն»,– ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Այս առնչությամբ, ոստիկանությունից հայտնել են, որ քննություն է կատարվում:

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am