Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը