Սամվել Բաբայանին կհիշեցնեն, իսկ որտե՞ղ կլինեն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները

Արցախում, ազատամարտի հերոսների ակտիվ մասնակցությամբ, վտանգավոր զարգացումներ են սկսվել, որի դեմը պետք է օր առաջ առնել: Հերոսները գուցե չմտածված կամ որ, առավել հավանական է, կոնյուկտուրային ինչ-որ պլաններից ու պայմանավորվածություններից ելնելով` բռնել են ինքնաոչնչացման ճանապարհը:

Խոսքը մասնավորապես Արցախի հերոսներ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի միջև տեղի ունեցող հրապարակային բանավեճի և միմյանց հասցեին ուղղված ծանրագույն մեղադրանքների մասին է:
Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը Արցախի մի շարք բնակավայրերում բնակչության հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին մեղադրել է Մոնթեի մահվան հանգամանքներին առնչություն ունենալու համար: Սրան ի պատասխան` Վիտալի Բալասանյանը է հայտարարել է, թե Սամվել Բաբայանը
առնչություն ունի Արցախի ԱԺ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի, մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի սպանությանն ու այդ տարիների այլ հանցագործությունների հետ, և այդ պատճառով է, որ այդ սպանությունը չի բացահայտվել:

Մոնթե Մելքոնյանի, Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի այլ կարևոր դերակատարների առեղծվածային սպանություններն ու հատկապես դրանց մինչ օրս բացահայտված չլինելը ցավալի վերք են, և դրանց հետ կապված հայտարարությունները միշտ կարող են պայթյուն առաջացնել: Բայց անթույլատրելի է, որ այդ պայթյունն օգտագործվի հանուն քաղաքական ինչ-որ ճղճիմ նպատակի: Կասկածից դուրս է, որ Վիտալի Բալասանյանն ու Սամվել Բաբայանը Արցախում տեղի ունեցած այդ հրեշավոր սպանությունների վերաբերյալ իրական ինֆորմացիայի են տիրապետում: Բայց ամենակարևորն այստեղ ոչ թե այդ ինֆորմացիայի բարձրաձայնումն է, այլ պահի ընտրությունը: Ինչո՞ւ նրանք ժամանակին չեն խոսել այս հարցերի մասին և ինչո՞ւ է հանկարծ հիմա օրակարգ մտցվել 25-30 տարի առաջ կատարված հրեշավոր սպանությունների հարցը: Սա այն դեպքն է, որ հերոսների կատարած սխրանքը չի վիճարկվում: Սա փաստ է: Բայց փաստ է նաև, որ Արցախում ցանկացած քաղաքացի, Սամվել Բաբայանի հերոսությունները ներկայացնելուն զուգահեռ, ներկայացնում է նաև նրան ուղղակիորեն վերագրվող առնվազն տասնյակների հասնող հանցավոր արարքներ:

Հանրության հիշողությունն այդքան կարճ չէ: Շատերն են հիշում, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար եղած տարիներին ահ ու սարսափի ինչ մթնոլորտ էր ստեղծել Սամվել Բաբայանը: Կարելի է թերթել այն օրերի հայաստանյան մամուլը. վստահաբար այնտեղ այդ մասին հետաքրքիր հիշատակումներ կգտնվեն: Այն տարիներին Սամվել Բաբայանն Արցախում ուներ գրեթե բացարձակ իշխանություն և վերը թվարկված սպանությունների բացահայտված չլինելու պատասխանատուներից մեկն էլ հենց ինքն է: Բայց, չգիտես ինչու, նա որոշել է այդ մասին խոսել հիմա, այն էլ ոչ թե դատարանում կամ դատախազությունում, այլ նախընտրական հանդիպումների ժամանակ: Բալասանյանն էլ պատասխան հարվածը կառուցել է նույն ոճով: 

Սամվել Բաբայանն Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել, սակայն նա դրա իրավունքը չունի` օրենքի պահանջներին չբավարարելու պատճառով: Վիտալի Բալասանյանն արդեն հայտարարել է, որ ինքը ևս առաջադրվելու է նախագահական ընտրություններում: Քաղաքական մրցակցությունը, սակայն, չի կարող և չպետք է պատճառ դառնա, որ հերոսները գնան ինքնաոչնչացման ճանապարհով: Պարզ ողջախոհությունը հուշում է, որ եթե այսօր հրապարակ է նետվել մի գործիք, որով պետք է փուռը տալ, օրինակ, Վիտալի Բալասանյանին, ապա մի օր այդ նույն մսաղացով հերթական անգամ կանցնի նաև Սամվել Բաբայանը: Նա, հիշեցնենք, ընդամենը հեղափոխությունից հետո է բանտից ազատ արձակվել, մի անգամ էլ Ղարաբաղում էր դատապարտվել: Կյանքը ցույց է տվել, որ օրվա իշխանությունը, անկախ նրանից` Նիկոլ Փաշինյանն է, թե մեկ ուրիշը, Արցախի ներկա կամ ապագա նախագահը, միշտ կարող է Սամվել Բաբայանին հիշեցնել 90-ականների իր անցյալը` Արցախում կատարված սպանությունների հետ առնչություններով հանդերձ: Հետևաբար պետք չէ, որ հերսները քաղաքական գործիք դառնան, թող նրանք շարունակեն մնալ հերոս:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 13539 անգամ
Լրահոս
Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am