Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Panorama.am -ի փոխանցմամբ՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը մայիսի 17-ին՝ ժամը 12-ին մոտ, ծանուցագիր է ստացել, որ հրավիրվում է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ վկայի քրեադատավարական կարգավիճակով։ Թե ինչի համար է հրավիրվել, ո՛չ Թավադյանը, ո՛չ փաստաբան Նարեկ Ալոյանը չգիտեին։

Մի քանի ժամ այնտեղ անցկացնելուց հետո վարչության շենքից դուրս եկած Թավադյանին հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել։

«Մեր համար անհասկանալի մեղադրանք էր, ինչի համար ես հրաժարվեցի ցուցմունք տալ։ Ոնց հասկացա, ինձ մեղադրում են այն բանի համար, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Ինձ համար դա շատ անհասկանալի է, ինձ թվում է, ես ազատ քաղաքացի եմ, ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու, եթե չկա որևէ սահմանափակում»,-ասաց Թավադյանը։

Փաստաբան Նարեկ Ալոյանը մանրամասնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ որպես զենք գործադրվող առարկայի գործածմամբ խուլիգանություն կատարելու համար։

«Տվյալ դեպքում քննչական մարմինը որպես զենք է գնահատել ջրի պլաստիկ շիշը։ Քննիչի կողմից որոշում է կայացվել Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և միջնորդություն է ներկայացրել դատարան, քննությունը կլինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»,-ասաց Ալոյանը։

Փաստաբանն ասաց՝ չի ցանկանում անդրադառնալ մեղադրանքի էությանն ու խափանման միջոցի իրավաչափության հարցին, այդ մասին առիթ կունենան խոսել թե դատարանում, թե դրանից դուրս։

Նարեկ Ալոյանի համոզմամբ, Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Նման համոզմունքի համար հիմք են հանդիսանում մի շարք հանգամանքներ։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, անձ է, ով բացահայտ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Նրան մեղադրանք առաջադրելը հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարության այս փուլում, մեր համոզմամբ, խոսում է քաղաքական հետապնդման մասին»,-ասաց Ալոյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ոստիկանության ձևակերպման համաձայն, Արմեն Թավադյանը հրավիրվել էր ոստիկանության բաժին։

«Մենք այդ հարցի առնչությամբ մի քիչ այլ դիրքորոշում ունենք, բայց ելակետ ընդունելով ոստիկանության ձևակերպումը, որ Թավադյանն այնտեղ եղել է հրավիրյալի կարգավիճակում, արձանագրենք, որ Թավադյանը ներկայացել է ոստիկանություն սեփական կամքով։ Այսօր վարույթ իրականացնող մարմինը ծանուցում է ուղարկել նրան քննչական բաժին ներկայանալու վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին մոտ։ Իրավկիրառ պրակտիկայում ծանուցագիրն ուղարկում են որպես կանոն՝ առնվազն մեկ շաբաթ ժամանակ ընձեռելով անձին, քանի որ ծանուցագրում նշվում է, որ անձը կարող է ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ, այսինքն՝ ժամանակ են ընձեռնում, որպեսզի փաստաբանի դիմի, իր իրավունքներին ծանոթանա, և այլն։ Տվյալ դեպքում մենք ծանուցում ստացել ենք ծանուցագրում նշված ժամից ընդամնեը երեք ժամ առաջ»,-մանրամասնեց փաստաբանը։

Իսկ արդյոք Գասպարի նկատմամբ որևէ գործ կհարուցվի դատարանի մուտքի մոտ տեսախցիկների առաջ ոստիկաններին «թափթփուկներ» կամ «տականքներ» ասելու համար՝ այս պահին լուր չկա։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am