Քոչարյանի փաստաբանները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես են Մարտի 1-ին ցուցարարների կողմից կրակում (video)
Դիտել նաև
Վարչապետը «Մարտի 1»-ը հարգում է «քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում օբյեկտից օբյեկտ անցնելով»
Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնատար անձինք անելանելի վիճակում են
Ինչպե՞ս եւ ո՞վ է վերաշարադրում մարտի 1-ի դեպքերը պատմության դասագրքում
Այսօր՝ մայիսի 17-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները տեսանյութ հրապարակեցին, որում երևում էին Մարտի 1-ի իրադարձությունները:
Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մեկնաբանեցին, որ երևում է, թե ինչպես են ցուցարարների կողմից կրակահերթեր լինում: Կրակոցները դեպի վերև են, ոչ թե իրավապահների ուղղությամբ: Օգտագործվում են նաև մոլոտովյան կոկտեյլներ:
Խուդոյանը նշեց, որ վերջին տեսանյութը ներկայացնելիս քննիչն ասել է, որ այն գործի նյութերում կա, այդ ուղղությամբ քննություն տարվում է: