«Մերսեդեսներից» մեկն այնուհետ բախվել է գազի բաշխիչ կայանին
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Mercedes E320 մակնիշի 81 XR 001 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍA 660 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C180-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված գազի բաշխիչ կայանին՝ վնասելով այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ի վարորդը, ով ոստիկանության Վեդիի բաժնի պետին հայտնում էր, որ ինքը փորձել է վազանց կատարել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: