Թրամփն է սպասում Փաշինյանին ու Ալիևին. Ինչ է նա պարզելու

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հնարավոր հանդիպումը։

Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Ի պատասխան հարցի, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է. «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

Հարցին, թե արդյոք արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջում, օրերս այս մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում: «Մենք նախ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն դեռ պետք է նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկն առաջարկել է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բայց այն նախապատրաստել է պետք»,-ասել է Մամեդյարովը:

Դեռ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները:
Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է. «Մեզ բեկում է հարկավոր բանակցություններում: Կարող եմ ասել, որ ոչ այնքան դրական եմ տրամադրված այս հարցում, բայց եթե իրատեսորեն խոսենք, պետք է կրկնապատկել ջանքերը: Դա անում է Ռուսաստանը՝ վերջին հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ երեկ մենք հրավեր ենք ստացել ԱՄՆ-ից՝ այցելել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ևս մտադիր է իր ավանդն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: ԱԳ Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել ամերիկյան հովանու ներքո: Այս փուլում նկատվում է Ռուսաստանի «ղեկը» չթողնելու քաղաքականություն ԱՄՆ-ի կողմից: Նախօրեին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հստակ նշել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով: «Գործընթացը ոգևորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում մենք նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում ու այլ դրական ազդակներ»,- ասել է Թրեյսին:

Ամերիկյան աջակցությունը Փաշինյանին ու Ալևին նշանակում է մեկ բան՝ Վաշինգտոնն էլ ներկայանում է որպես ակտիվ շահառու, ինչը իր հերթին նշանակում է, որ միջնորդ պետություններն, այնուամենայնիվ, որոշակի տեղաշարժ են սպասում:

Ընդունելի՞ է Թրամփի համար Լավրովի պլանը... Սա է հարցը: Թե՞ այն չեզոքացնելու խնդիր ունի ԱՄՆ-ն:

Թամար Բագրատունի

դիտվել է 2746 անգամ
Լրահոս
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am