Սա աբսուրդի թատրոն է. 872 վկաներից միայն 3-ի հետ եմ բարեւ-բարլուս ունեցել. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց.

«Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Հայաստանում կա 1002 բնակավայր, Երեւան քաղաքը մեկ բնակավայր է, արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի ընդամենը 2 տոկոսն է զբաղեցնում, ուստի հիմա հարց է առաջանում՝ ո՞նց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում, կարո՞ղ է ինչ-որ մեկը ինձ ասել, ես դա չեմ հասկանում:

ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մնացածը առանց որեւէ սահմանափակման աշխատել են։ Երեւանում մի քանի տասնյակ թերթեր կային, նաեւ մարզային, եւ որեւէ մեկի գործունեությունը չի սահմանափակվել, եւ չէր կարող սահմանափակվել։ Ինտերնետի նկատմամբ եւս սահմանափակում չի եղել, իսկ սա նշանակում է, որ խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկ բնակավայրում»:

Քոչարյանը, անդրադառնալով կալանավորման հիմքերին, նշեց. «Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երեւի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկ չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ ո՞ր ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:

Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատարական դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: 872 վկայից կա երեք մարդ, որոնց հետ ես բարեւ-բարլուս եմ ունեցել։ Սա աբսուրդի մի թատրոն է։ Այդ մարդկանցից մեկը Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքի հետ ես համաձայն եմ, մյուսը՝ Վարդան Օսկանյանի ցուցմունքն է, որի հետ ես համաձայն եմ, եւ կա Տիգրան Թորոսյանի ցուցմունքը, որի հետ ես համաձայն եմ։ Ո՞ւմ ցուցմունքը ես պետք է փոխեմ։ Ես քանի ամիս է՝ բանտում նստած եմ, հիմա ինձ ասեք, այդ ո՞ր վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատոր գործի մեջ 3 մա՞րդ, գործի 90 տոկոսը նրա մասին է, թե Լեոի փողոցի խաչմերուկում ինչ է կատարվում, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ խաչմերուկի հետ, չի քննարկվում»։

 

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am